
Լրցենզավորման մասին օրենքում հնարավոր է փոփոխություններ կատարվեն
Այսօր կայացած նիստի ընթացքում ՀՀ կառավարությունը քննարկել է «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Պատգամավորի կարծիքով ներկայիս իրավակարգավորմամբ տնտեսական գործունեություն նախաձեռնելիս տնտեսվարող սուբյեկտի համար լրացուցիչ խոչընդոտ ու ավելորդ բեռ է ստեղծվում. այս բացը կշտկվի սույն նախագծի ընդունմամբ: Գործադիրը սկզբունքորեն համաձայնել է նախագծի գաղափարին, սակայն իր հերթին արել է մի շարք առաջարկություններ, որոնք ընդունելու դեպքում ընդունելի կհամարի օրինագիծը: Օրենքի նախագիծը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով: