Սոցիալական

USD BUY - 361.00-1.00 USD SELL - 363.50+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00-3.00
OIL:  BRENT - 102.05+5.35 WTI - 92.50+3.79
COMEX:  GOLD - 4146.30-0.06 SILVER - 60.73+1.05
COMEX:  PLATINUM - 1746.30+0.78
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.92-0.15 EUR/GBP - 1.125-0.63
FOREX:  EUR/USD - 1.125-0.63 GBP/USD - 1.3205-0.34
STOCKS RUS:  RTSI - 863.54+1.01
STOCKS US: DOW JONES - 50926.56+0.04 NASDAQ - 26871.60+0.04
STOCKS US: S&P 500 - 7666.45+0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10428.27-1.68 CAC40 - 7835.31-1.62
STOCKS EUR:  DAX - 24939.35-1.03
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
FPWC-ն և ՎիվաՍել-ՄՏՍ-ը նշել են կենսաբազմազանության միջազգային օրը
22/05/2014 18:19
Կիսվել

FPWC-ն և ՎիվաՍել-ՄՏՍ-ը նշել են կենսաբազմազանության միջազգային օրը

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը և  գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը կենսաբազմազանության միջազգային օրը համատեղ  մամուլի ասուլիս են հրավիրել: Այն կայացել է Արարատի մարզի Ուրցաձոր գյուղի հարակից տարածքում` Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում:  Ասուլիսին մասնակցել է բրիտանական «Վորլդ Լենդ Թրաստ» միջազգային ընկերության պատվիրակությունը, որը  Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի միակ գործընկերն է հարավային Կովկասի տարածաշրջանում: Հանդիպման ընթացքում ամփոփվել են Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում կողմերի համատեղ ջանքերով իրականացված  ծրագրերի  արդյունքները:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ Վայրի բնության և մշակութային արժեքների հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերի նպատակն է սթափեցնել մարդկությանը և իրականացնել բնապահպանական կրթության շարունակական ծրագրեր: Հիմնադրամը, ՎիվաՍել-ՄՏՍ-ը և գյուղական համայնքները դաշնակցում են ընդդեմ անտարբերության՝ բնության համար անդառնալի բարդ հետևանքների հիմնական աղբյուրի: Շրջակա միջավայրի հանդեպ բացառապես սպառողի հոգեբանությամբ առաջնորդվելու դեպքում Երկիր մոլորակը կարող ենք տանել ոչնչացման: Աղտոտվածության պատճառով տարատեսակ հիվանդությունների տարածումը մարդկության մարտահրավերն է: Ժամանակն է, որ մենք սկսենք գիտակցել էկոլոգիական խնդիրները և միջոցներ ձեռնարկենք դրանց կանխարգելման ուղղությամբ: Վաղը կարող է արդեն ուշ լինել: Այս ծրագրերի միջոցով մենք պետք է մարդկանց օգնենք հասկանալ, որ բնության պահպանությունը նույնքան կարևոր է, որքան պետական սահմանն անառիկ պահելը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Հանդիպման վերջում բրիտանական «Վորլդ Լենդ Թրաստ» ընկերության հիմնադիր և ղեկավար Ջոն Բարթոնը, ի դեմս գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությանը պարգևատրել է շնորհակալագրով՝ Հայաստանի բնության պահպանության գործում ունեցած մեծ ավանդի համար:

Ասուլիսն ավարտվել է խորհրդանշական ծառատունկով:

Բրիտանական «Վորլդ Լենդ Թրաստ»  ընկերությունը միջազգային կազմակերպություն է, որը հիմնադրման օրվանից (1989թ.) ապահովում է կենսաբազմազանությամբ հարուստ և վտանգված տարածքների պահպանություն՝ նպաստելով բնապահպանական շուրջ  400,000 հա տարածքների վերականգնմանը և պահպանմանը Ասիայում, Կենտրոնական և Հարավային Ամերիկայում, Մեծ Բրիտանիայում և այլուր: 

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69