Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Վիվասել-ՄՏՍ. Բարձրաքաշ Ս. Գրիգոր Վանքը` Համաշխարհային պատմամշակութային արժեքների պահպանության 2014 թվականի ծրագրում
27/05/2014 14:29
Կիսվել

Վիվասել-ՄՏՍ. Բարձրաքաշ Ս. Գրիգոր Վանքը` Համաշխարհային պատմամշակութային արժեքների պահպանության 2014 թվականի ծրագրում

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն (FPWC) իր գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Հուշարձանների համաշխարհային հիմնադրամի» (WMF) աջակցությամբ, մասնակցեց Լոռվա մարզի Դսեղ գյուղի Բարձրաքաշ Սբ. Գրիգոր վանքի շրջակայքում կայացած համաշխարհային պատմամշակութային արժեքների պահպանության օրվան նվիրված միջոցառմանը: Համաշխարհային պատմամշակութային արժեքների պահպանության ծրագիրը տոնական և կրթական միջոցառումների շարք է, որը «Հուշարձանների համաշխարհային հիմնադրամի» աջակցությամբ իրականացվում է «Համաշխարհային հուշարձան դիտարկողի» ցանկում ընդգրկված` մշակութային ժառանգություն ունեցող վայրերում: Այս տարի, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի շնորհիվ, Լոռվա մարզի Բարձրաքաշ Սբ. Գրիգոր վանքն ընդգրկվել է «Համաշխարհային հուշարձան դիտարկողի»` համաշխարհային պատմամշակութային արժեքների պահպանության 2014 թվականի ծրագրում:

Համաշխարհային պատմամշակութային արժեքների պահպանության 2014 թվականի ծրագիրն իրականացվում է FPWC-ի ամենամյա Երկրի օր քարոզարշավի շրջանակներում: Այն ենթադրում է աղբահավաք, ծառատունկ և այլ միջոցառումներ: Ծրագրի նպատակն է այսօրինակ միջոցառումների շնորհիվ Լոռվա մարզի Դսեղ գյուղի Բարձրաքաշ Սբ. Գրիգոր վանքի շրջակայքը դարձնել ավելի գրավիչ թե՛ համայնքի, թե՛ զբոսաշրջիկների համար և վերականգնել լքված վանքի գրավչությունը: Աղբահավաքման աշխատանքներին մասնակցեցել են կամավորներ տարբեր կազմակերպություններից՝ այդ թվում նաև ՎիվաՍել-ՄՏՍ-ից:

Համալիրն ընդգրկվել է «Համաշխարհային հուշարձան դիտարկողի» 2014 թվականի ցանկում` տարիներ շարունակ անտեսված լինելու և ավելի մեծ ուշադրության ու պաշտպանության տակ առնվելու պատճառով: «Համաշխարհային պատմամշակութային արժեքների պահպանության ծրագիրը համայնքներին հնարավորություն է տալիս մասնակցել «Համաշխարհային հուշարձան դիտարկողի» ցանկի մեջ ընդգրկված հուշարձանների պահպանությանը: Մենք ուրախ ենք այս միջոցառումների իրականացմանն աջակցելու համար և հուսով ենք, որ դրանք կնպաստեն այդ վայրերի կարևորության ամրապնդմանը»,-ասել է «Հուշարձանների համաշխարհային հիմնադրամի» նախագահ Բոնի Բուրնհեմը:

Առաքելական եկեղեցու առաջնորդ և հայ ժողովրդի սուրբ բարեխոս Սբ. Գրիգոր Լուսավորչի անունը կրող Բարձրաքաշ Սբ. Գրիգոր վանքը նախկինում եղել է հոգևոր համալիր: Հայաստանի հյուսիսում տեղակայված համալիրը բաղկացած է երկու եկեղեցիներից և այլ կառույցներից: Այդ թվում` հաճախ խաչի խորհրդանիշերով փորագրված բազմաթիվ խաչքարերից և հուշակոթողներից: Քարե կառույցները պահպանվել են առանց տանիքի ավերակների մեջ: Համալիրի ստեղծման հստակ տարեթիվը հայտնի չէ. շատերը կարծում են, որ այն հիմնադրվել է 10-րդ դարում, սակայն առկա են 13-րդ դարասկզբի բազմաթիվ արձանագրություններ (Զաքարյանների իշխանության ժամանակաշրջան): Պահպանված վերջին արձանագրությունը թվագրված է 1247թ-ով: Ենթադրվում է, որ համալիրն անուշադրության է մատնվել թաթար-մոնղոլների Հայաստան ներխուժելուց հետո:

Համալիրը գտնվում է խորը կիրճի եզրին և անուշադրության հետևանքով ծածկվել է գերխիտ բուսականությամբ: Բացահայտումների ցանկություն առաջացնող վանք կարելի է հասնել միայն ոտքով: Իրազեկման բարձրացմանն ուղղված միջոցառումները և դրանցում շահագրգիռ կողմերի ներգրավումը կարող են դառնալ Բարձրաքաշ Սբ. Գրիգոր վանքի պահպանությանն ուղղված առաջին քայլը:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52