ՀՀ Կենտրոնական բանկ. փոխարժեքներ և թանկարժեք մետաղների գներ 29/05/14
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` մայիսի 29-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.75 դրամով և կազմել 413.37 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.05 դրամով և կազմել 562.97 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.07 դրամով և կազմել 11.96 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 2.83 դրամով և կազմել 691.36 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինը նվազել է 340.98 դրամով և կազմել 16792.11 դրամ: Արծաթի գինը նվազել է 3.46 դրամով և կազմել 254.17 դրամ: Պլատինի գինը նվազել է 336.37 դրամով և կազմել 19337.17 դրամ: