ՀՀ Կենտրոնական բանկ. փոխարժեքներ և թանկարժեք մետաղների գներ 02/06/14
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հունիսի 2-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.21 դրամով և կազմել 413.49 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.09 դրամով և կազմել 562.47 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.04 դրամով և կազմել 11.85 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 1.02 դրամով և կազմել 692.64 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինը նվազել է 51.35 դրամով և կազմել 16624.16 դրամ: Արծաթի գինն աճել է 2.13 դրամով և կազմել 252.59 դրամ: Պլատինի գինն աճել է 235.77 դրամով և կազմել 19462.43 դրամ: