
Հունվար-Ապրիլ ամիսներին Հայաստանում մսի արտադրության ծավալներն աճել են 6.4%-ով
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2014թ.-ի առաջին 4 ամիսների ընթացքում Հայաստանում արտադրվել է 12 678 տոննա միս: Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մսի արտադրության ծավալներն աճել են 6.4%-ով:
Միևնույն ժամանակ մսամթերքի արտադրության ծավալներն աճել են 7.5%-ով և կազմել 1 469.9 տոննա, իսկ մսի կիսապատրաստուկների արտադրության ծավալների աճը կազմել է 16.3%, ծավալը` 161 տոննա: