Հունվար-ապրիլին հեռահաղորդակցության ոլորտի հասույթը կազմել է 53 մլրդ դրամ
Ընթացիկ տարվա առաջին չորս ամսում հեռահաղորդակցության ոլորտի հայաստանյան ընկերություններն ապահովել են 53,16 մլրդ ՀՀ դրամի հասույթ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է մոտ 1%-ով: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ հեռահաղորդակցական ընկերությունների եկամուտների զգալի մասը ձևավորվել է բջջային ծառայությունների շուկայում:
Նշենք նաև, որ 2013 թվականին Հայաստանի հեռահաղորդակցության շուկայում հասույթը կազմել էր 173,73 մլրդ ՀՀ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել էր 10%-ով: