Ֆինանսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 419.00+0.00 EUR SELL - 422.00-2.00
OIL:  BRENT - 104.32-4.09 WTI - 100.05-3.26
COMEX:  GOLD - 4366.20+0.04 SILVER - 64.55+2.30
COMEX:  PLATINUM - 1797.60+1.24
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.62-0.55 EUR/GBP - 1.1596-0.04
FOREX:  EUR/USD - 1.1596-0.04 GBP/USD - 1.3518+0.19
STOCKS RUS:  RTSI - 852.84+2.19
STOCKS US: DOW JONES - 52573.29+0.37 NASDAQ - 26333.04+0.30
STOCKS US: S&P 500 - 7656.98+0.27
STOCKS JAPAN:  NIKKEI - 64011.34-1.93 TOPIX - 4028.30-0.65
STOCKS CHINA:  HANG SENG - 24805.63-0.60 SSEC - 3888.11-1.18
STOCKS EUR:  FTSE100 - 10650.44-0.18 CAC40 - 8179.77+0.28
STOCKS EUR:  DAX - 25568.56-0.03
11/09/2026  CBA:  USD - 363.28-0.61 GBP - 490.61-1.99
11/09/2026  CBA:  EURO - 421.11-1.98
11/09/2026  CBA:  GOLD - 50987-664 SILVER - 767.47-7.67
Յունիբանկ. 2013թ.-ին բանկի ակտիվները գերզանցեցին 153 մլրդ դրամը
09/06/2014 14:38
Կիսվել

Յունիբանկ. 2013թ.-ին բանկի ակտիվները գերզանցեցին 153 մլրդ դրամը

Այս տարվա մայիսի վերջին Յունիբանկի գլխամասային գրասենյակում կայացավ բանկի բաժնետիրոջ 2013թ. տարեկան ընդհանուր ժողովը: Ամփոփելով հաշվետու տարվա ադյունքները, արձանագրվեց, որ իրականացված ռազմավարության շնորհիվ բանկին հաջողվել է աճ արձանագրել գործունեության բոլոր ուղղություններով և պահպանել դիրքերը ՀՀ բանկային համակարգում: Յունիբանկի ակտիվները գերազանցել են 153 մլրդ ՀՀ դրամը, պարտավորությունները` 133 մլրդ  դրամը, իսկ կապիտալը`  20.7 մլրդ դրամը:

2013թ. Յունիբանկը շարունակել է իր ռազմավարության իրականացումը` ուղղված փոքր և միջին բիզնեսի, մանրածախ վարկավորման և քարտային բիզնեսի զարգացմանը: Բանկի ընդհանուր վարկային պորտֆելն աճել է 19%-ով և կազմել է 117 մլրդ դրամ:  Ընդ որում, ՓՄՁ-ներին տրամադրված վարկերի ծավալը  հաշվետու տարում աճել է 22%-ով, իսկ քանակը`13%-ով: Փոքր և միջին բիզնեսին տրամադրված վարկերի պորտֆելը կազմել է 37,8 մլրդ դրամ` նախորդ տարվա  համեմատ աճելով 22%-ով:

2013թ.-ի արդյունքներով Յունիբանկի սպառողական վարկերի ծավալը նախորդ տարվա համեմատ աճել է 38%-ով և կազմել է 51.3 մլրդ դրամ: Քանակային արտահայտությամբ ֆիզիկական անձանց տրամադրված վարկերն աճել են 70%-ով և կազմել ավելի քան 115 000:

Յունիբանկի ժամկետային ավանդները կազմել են 86.7 մլրդ դրամ, որից 92%-ը` բաժին է ընկել ֆիզիկական անձանց:

Բանկի ակտիվ քարտերի քանակը հաշվետու տարում գերազանցել է 175 000-ը, բանկոմատների քանակը կազմել է 88, իսկ POS-տերմինալներինը` 688: Հիշեցնենք, որ Յունիբանկի բոլոր  քարտատերերը, գործընկեր-կազմակերպություններում ապրանքների և ծառայությունների դիմաց վճարելիս, օգտվում են մինչև 40% զեղչերից: 

Ներկայումս Յունիբանկն ունի 46 մասնաճյուղ և ներկայացուցչություն Մոսկվայում: Բանկը սպասարկում է ավելի քան 240 000 հաճախորդի: Հիշեցնենք, որ սպասարկման բարելավման և մասնաճյուղերի աշխատանքի օպտիմալացման նպատակով, Յունիբանկի մասնաճյուղերը փուլ առ փուլ անցում են կատարում “մեկ պատուհանի” սկզբունքով հաճախորդների սպասարկմանը: Այդ ռեժիմով արդեն իսկ աշխատում են բանկի “Օպերա” (Երևան, Սայաթ-Նովա 1), “Աճառյան” (Երևան, Աճառյան 22, N51), “Երիտասարդական” (Երևան, Աբովյան 23/2) և “Կոմիտաս” (Երևան, Կոմիտասի 15/2) մասնաճյուղերը:

11/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.28
-0.61
Եվրո (EUR)
421.11
-1.98
Ռուբլի (RUR)
4.2971
+0.008
Լարի (GEL)
139.37
-0.06
50987
-664
Արծաթ
767.47
-7.67