Պաշտոնական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 407.00+2.00
OIL:  BRENT - 104.79-3.63 WTI - 96.67-3.13
COMEX:  GOLD - 3956.90+1.34 SILVER - 50.72+0.94
COMEX:  PLATINUM - 1441.90+0.45
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.87-0.05 EUR/GBP - 1.1186-0.27
FOREX:  EUR/USD - 1.1186-0.27 GBP/USD - 1.3402-0.10
STOCKS RUS:  RTSI - 962.31-1.93
STOCKS US: DOW JONES - 51983.98+0.41 NASDAQ - 25164.36-1.07
STOCKS US: S&P 500 - 7541.40-0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86+0.00 TOPIX - 3930.28+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 23525.97+0.57 SSEC - 3608.10-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10761.33+0.29 CAC40 - 8047.69+0.98
STOCKS EUR:  DAX - 25981.09+0.63
03/11/2026  CBA:  USD - 360.07-0.43 GBP - 482.93-0.28
03/11/2026  CBA:  EURO - 402.7-1.2
03/11/2026  CBA:  GOLD - 45788+432 SILVER - 580.27-0.41
Ֆինանսների նախարարությունը պարզաբանումներ է տվել ՊԵԿ-ի հետ միավորման արդյունքում աշխատանքից ազատված կադրերի վերաբերյալ
16/06/2014 17:55
Կիսվել

Ֆինանսների նախարարությունը պարզաբանումներ է տվել ՊԵԿ-ի հետ միավորման արդյունքում աշխատանքից ազատված կադրերի վերաբերյալ

ՀՀ ֆինանսների նախարարության և պետական եկամուտների կոմիտեի միավորման արդյունքում իրականացվող կադրային տեղաշարժերը և փոփոխությունները լայն քննարկման նյութ են դարձել ինչպես հանրության, այնպես էլ ԶԼՄ-ների շրջանում: Հաշվի առնելով երևույթի նկատմամբ առկա աճող հետաքրքրությունը և այն թյուր տեղեկատվությունը, որը հետևողականորեն շրջանառվում է` ՀՀ ֆինանսների նախարարությունը անհրաժեշտ է համարում պարզաբանել. կադրային փոփոխությունները և նշանակումները տարերային կամ անձնավորված բնույթ չեն կրում, ինչպես համառորեն փորձ է արվում ներկայացնել: Դրանք իրականացվում են այն նույն տրամաբանությամբ, որով վերջին 6 տարիներին առաջնորդվել է ՊԵԿ-ը` նախապատվությունը տալով բարձրակարգ ու միջազգային ընդունված լավագույն չափանիշներին համապատասխանող և ներուժ ունեցող կադրերին:

Ֆինանսական վերահսկողության տեսչության մասին. վերջին 2 օրերի ընթացքում որպես անհերքելի փաստ է ներկայացվում այն «տեղեկությունը», ըստ որի` իբրև թե վարչության բոլոր աշխատակիցներն ազատվել են աշխատանքից: Իսկ իրականությունն այն է, որ «Ֆինանսական վերահսկողության տեսչություն» առանձնացված ստորաբաժանումը վերակազմակերպվել է «Ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչություն» առանձնացված ստորաբաժանման, այսինքն` կատարվել են կառուցվածքային և գործառութային փոփոխություններ , բնականաբար, աշխատակիցների` աշխատանքից ազատվելու մասին խոսակցություններն անտեղի են, քանի որ տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքն ուժը կորցրած ճանաչելու և կանոնադրությունը հաստատելու կապակցությամբ տեսչության քաղաքացիական ծառայողների պաշտոնները հանվել են պաշտոնների անվանացանկից, ինչի արդյունքում գործընթացը դեռևս չի ավարտվել: 43 աշխատակիցներից բարձր որակավորում ունեցող մասնագետները, բնականաբար, կշարունակեն աշխատանքը:

Ինչ վերաբերում է օրերս շահարկվող տեսակետին, ըստ որի` ոչ թե ՊԵԿ-ն է միացել ֆիննախին, այլ հակառակը, քանի որ, իբրև թե, կադրային փոփոխություններում նախապատվությունը տրվում է բացառապես ՊԵԿ-ի կադրերին, անհրաժեշտ ենք համարում նշել, որ այդ տեսակետը ևս չի արտացոլում իրականությունը: Ավելին` ներկայացվում են, մեղմ ասած, ուռճացված թվեր, արդյունքում կատարվում են սխալ եզրահանգումներ մի գործընթացի վերաբերյալ, որը դեռ չի էլ ավարտվել, և որի տրամաբանությունն իրականում բխում է զուտ նախարարությունը որակյալ կադրերով ապահովելու նկատառումից: Ձևավորվող տարբեր ստորաբաժանումներում ղեկավար պաշտոններում նշանակվել են ինչպես ֆիննախի, այնպես էլ ՊԵԿ-ի ներկայացուցիչները: Ավելին` 3 կառուցվածքային ստորաբաժանումներում արդեն իսկ ղեկավար պաշտոններում նշանակվել են ֆիննախի աշխատակիցները, իսկ ՊԵԿ-ի նմանատիպ ստորաբաժանումների ղեկավարները դարձել են նրանց տեղակալները: Ինչ վերաբերում է որոշ նախկին աշխատակիցների կողմից ԶԼՄ-ներին տրված մեկնաբանություններին, ըստ որոնց` իբրև թե նրանց զբաղեցրած պաշտոնից անհամեմատ ցածր պաշտոնների առաջարկներ են արվել, որոնք նրանք մերժել են` դիտարկելով իբրև արժանապատվության դեմ ուղղված դիտավորյալ քայլ, ապա այս հարցի շուրջ ևս անհրաժեշտ ենք համարում հստակություն մտցնել: Ինչպես պարզվել է, նախքան միավորումը նախարարությունում տարիներ շարունակ գործունեություն են ծավալել վարչություններ, որոնց ղեկավարներն ընդամենը 3 աշխատակից են ունեցել, բնականաբար, դրանք օպտիմալացման գործընթացում վերակազմակերպվել են, ինչի հետևանքով այդ ղեկավարներին աշխատանքը համակարգում շարունակելու այլ առաջարկներ են արվել, որոնք էլ մերժվել են` «արժանապատվությունից ցածր» ընկալվելու պատճառով, եղել են նաև առաջարկներ, որոնք ընդունվել են:

Նախարարության տարբեր ստորաբաժանումներում օպտիմալացման գործընթացը տարբեր պատկեր է արձանագրել: Մասնավորապես` ֆիննախից և ՊԵԿ-ից կատարվել են հետևյալ կրճատումները.

    Իրավաբանական վարչությունից` 9 աշխատակից
    Գործառնական վարչությունից` 1 աշխատակից
    Ներքին աուդիտի վարչությունից` 1 աշխատակից
    Լիցենզավորման գործակալությունից` 1 աշխատակից
    Պետական ներքին ֆինանսական հսկողության և պետական գնումների մեթոդաբանության վարչությունից` 1 աշխատակից
    Ֆինանսական շուկայի զարգացման վարչությունից` 2 աշխատակից
    Ֆինանսահաշվային վարչությունից` 1 աշխատակից
    Հաշվապահության և աուդիտի մեթոդաբանության վարչություւնից` 5 աշխատակից
    Համակարգչային տեխնոլոգիայի սպասարկման վարչությունից` 3 աշխատակից
    Միջազգային համագործակցության վարչությունից` 1 աշխատակից
    Աուդիտորական գործունեության հսկողության տեսչությունից` 1 աշխատակից և այլն:

Ֆինանսների նախարարության կադրային նոր քաղաքականության շուրջ արհեստականորեն խրախուսվող աժիոտաժը հարկադրում է հիշեցնել, որ որակյալ աշխատանքը կատարում են որակյալ կադրերը: Այս տրամաբանությունն է եղել ՊԵԿ-ի 6 տարիների գործունեության հիմքում: Մասնավորապես` համակարգում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման, հարկային հաշվետվությունների ընդունման և մշակման ավտոմատացման, ռեսուրսների տնտեսման, ինչպես նաև հարկ վճարողների հետ անմիջական շփումների կրճատման, հարկային վաչարարության պարզեցման համատեքստում 57 հարկային տեսչություններից 35-ը լուծարվել էին, որի արդյունքում հարկային ծառայողներից 429-ը կրճատվել էին, իսկ միայն 2014թ. առաջին եռամյակում աշխատանքից ազատվել էր ՊԵԿ-ի 39 աշխատակից:

Պետական եկամուտների կոմիտեի` օպտիմալացման և կադրային նպատակային քաղաքականության արդյունքում արձանագրած ձեռքբերումները գնահատել են ոչ միայն բիզնեսը, այլ նաև միջազգային կառույցները` արժանացնելով բարձր գնահատականների: Այդ առումով հատկանշվում է ՊԵԿ-ի կառավարման համակարգի` միջազգային ստանդարտին համապատասխանելու համար հեղինակավոր «Բյուրո Վերիտասի» կողմից տրված հավաստագիրը: Ներկայում իրականացվող կադրային փոփոխությունների գլխավոր ելակետը ևս մնում է և լինելու է նախարարության առջև դրված դժվար խնդիրների արդյունավետ կարգավորումն ապահովող որակյալ կադրերի ընտրությունը, ինչն, ի դեպ, քարացած գործընթաց չէ, և ինչպես ՊԵԿ-ի դեպքում էր, այնպես էլ նախարարությունում պարբերական բնույթ է կրելու` առաջնահերթությունը տալով լավագույն կադրերին:

03/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.07
-0.43
Եվրո (EUR)
402.7
-1.2
Ռուբլի (RUR)
4.4309
-0.0143
Լարի (GEL)
138.79
-0.08
45788
+432
Արծաթ
580.27
-0.41