
Ֆինանսների նախարարություն. պետական պարտատոմսերի հետգնման աճուրդ 17/06/14
Հունիսի 17-ին տեղի է ունեցել պետական (գանձապետական) միջնաժամկետ արժեկտրոնային AMGN36294159 թողարկման պարտատոմսերի հետգնման աճուրդ:
Հետգնման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 000 000 000 դրամ է, հետգնման ներկայացված ծավալը՝ 1 099 070 000 դրամ, հետգնված ծավալը` 1 000 000 000 դրամ, որի դիմաց պետական բյուջեից վճարվել է 1 035 968 492 դրամ: Պարտատոմսերի հետգնման սահմանային եկամտաբերությունը 7.5500 տոկոս է:
Հետգնմանը մասնակցել է 4 գործակալ: