Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Բրազիլիա 2014. Կլոզեն կրկնեց Ռոնալդոյի ռեկորդը
22/06/2014 17:01
Կիսվել

Բրազիլիա 2014. Կլոզեն կրկնեց Ռոնալդոյի ռեկորդը

Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի Աշխարհի առաջնության տասներորդ օրը կայացավ երեք հանդիպում:

G խմբում կայացավ Գերմանիա – Գանա խաղը, որն անչափ լարված և գոլառատ ստացվեց: Խաղի հաշիվը 51-րդ րոպեին բացեց գերմանացի Մարիո Գյոցեն: 3 րոպե անց գանացիները հավասարեցրին հաշիվը` աչքի ընկավ Այեուն, իսկ 63-րդ րոպեին Գանան առաջ անցավ հաշվի մեջ` գոլը հեղինակեց Գյանը: Գանացիների գոլից հետո Յոակիմ Լյովը, հարձակման գիծն ուժեղացնելու նպատակով, խաղադաշտ մտցրեց Միրոսլավ Կլոզեին, ով էլ 71-րդ րոպեին հավասարեցրեց խաղի հաշիվը: 2 – 2 հաշիվն այդպես էլ պահպանվեց մինչ խաղի վերջ: Նշենք, որ այս գոլով Միրոսլավ Կլոզեն աշխարհի առաջնություններում խփած գնդակների քանակով հասավ Ռոնալդոյին` 15 գնդակ, ով սույն ռեկորդը գրանցել էր 2006թ.-ին Գերմանիայում կայացած առաջնություն ընթացքում, և կրկին Գանայի դեմ խաղում:

F խմբում կայացան Արգենտինա – Իրան և Նիգերիա – Բոսնիա Հերցոգովինա խաղերը:

Իրանի հավաքականը 90 րոպե հաջող պաշտպանվեց Արգենտինայի գրոհներից, սակայն մրցավարի ավելացրած ժամանակում Լիոնել Մեսսին հաղթանակ բերեց հարավամերիկացիներին` 1-0: Իսկ Նիգերիա – Բոսնիա Հեցոգովինա խաղում նվազագույն հաշվով հաղթանակ տարան աֆրիկացիները: Արդարության համար պետք է նշել, որ խաղն ահավոր դատեցին մրցավարները, մասնավորապես եզրային մրցավարներից մեկը մի քանի կոպիտ սխալ թույլ տվեց, որոնք ազդեցին խաղի ելքի վրա:

Այսօր` առաջնության տասնմեկերորդ օրը, կկայանա 3 հանդիպում.

1. 20:00 Բելգիա – Ռուսաստան / Խումբ H
2. 23:00 Հարավային Կորեա – Ալժիր / Խումբ H
3. 02:00 ԱՄՆ – Պորտուգալիա / Խումբ G

Առաջնության 10-րդ օրը կայացած 3 խաղում խփվեց 6 գնդակ: Մինչ այժմ կայացած 29 խաղում արդեն խփվել է 83 գնդակ` մեկ խաղում միջինը 2.86 գնդակ:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52