Հանրապետությունում միջին աշխատավարձը կազմում է 159,4 հազար ՀՀ դրամ
Հունվար-մայիս ամիսներին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 159 հազար 417 ՀՀ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 6.7%-ով: Ինչ վերաբերում է միջին ամսական իրական աշխատավարձի աճին, ապա այն փոքր է. հունվար-մայիսին մեր երկրում տարեկան կտրվածքով գրանցվել է 4.4% գնաճ:
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ հաշվետու ամիսներին պետական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 138 հազար 494 ՀՀ դրամ՝ տարեկան կտրվածքով աճելով 5,4%-ով, իսկ իսկ մասնավոր հատվածում՝ 189 հազար 634 ՀՀ դրամ՝ աճելով 8.0%-ով: