
Հովիկ Աբրահամյան. ամեն ինչ անում ենք, որ Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոները չվնասեն մեր տնտեսությանը
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Դիլիջան կատարած այցի շրջանակներում հայտնել է, որ ՀՀ կառավարությունն անում է ամեն ինչ, որպեսզի Եվրոպայի և ԱՄՆ կողմից Ռուսաստանի Դաշնության հանդեպ կիրառվող պատժամիջոցները չվնասեն Հայաստանի տնտեսությանը:
Վարչապետը նաև հույս է հայտնել, որ Գազպրոմբանկը և Ռոսնեֆտը, որոնք պատժամիջողների ենթարկված ընկերությունների ցուցակում են, չեն հրաժարվի իրենց ներդրումներից Հայաստանում:
Հիշեցնենք, որ լուրերի համաձայն Ռոսնեֆտը պլանավորում է 500 մլն դոլար ներդնել Հայաստանում, մասնավորապես խոսքը գնում է Նաիրիտ գործարանի վերագործարկման մասին: