
Հայաստանում աճել է գեղեցկության սրահների մատուցած ծառայությունների պահանջարկը
Մեր երկրում շարունակում են մեծ պահանջարկ վայելել վարսավիրանոցների և գեղեցկության սրահների մատուցած ծառայությունները: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ ընթացիկ տարվա առաջին կեսին հանրապետությունում գործող վարսավիրանոցները և գեղեցկության սրահները մատուցել են 4,1 մլրդ ՀՀ դրամի ծառայություն: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը աճել է շուրջ 3%-ով:
Նշենք, որ 2013 թվականին Հայաստանում վարսավիրանոցները և գեղեցկության սրահներն, ընդհանուր առմամբ, մատուցել էին 8,62 մլրդ ՀՀ դրամի ծառայություն: Նախորդ տարվա համեմատ ցուցանիշն աճել էր շուրջ 13%-ով: