Ֆինանսական

USD BUY - 389.00+0.00 USD SELL - 393.50+0.00
EUR BUY - 423.00-0.50 EUR SELL - 429.00-2.00
OIL:  BRENT - 71.21+1.19 WTI - 67.54+1.27
COMEX:  GOLD - 3057.90+0.43 SILVER - 34.49-0.66
COMEX:  PLATINUM - 1011.40-0.64
LME:  ALUMINIUM - 2671.00+0.62 COPPER - 9987.50+0.84
LME:  NICKEL - 16399.00+0.92 TIN - 34996.00-0.69
LME:  LEAD - 2086.00-0.41 ZINC - 2924.50-1.30
FOREX:  USD/JPY - 148.29-0.73 EUR/GBP - 1.0907-0.24
FOREX:  EUR/USD - 1.0907-0.24 GBP/USD - 1.3002+0.10
STOCKS RUS:  RTSI - 1144.79+0.00
STOCKS US: DOW JONES - 41964.63+0.92 NASDAQ - 17750.79+1.41
STOCKS US: S&P 500 - 5675.29+1.08
STOCKS JAPAN:  NIKKEI - 37751.88-0.25 TOPIX - 2795.96+0.45
STOCKS CHINA:  HANG SENG - 24771.14+0.12 SSEC - 3426.43-0.10
STOCKS EUR:  FTSE100 - 8706.66+0.02 CAC40 - 8171.47+0.70
STOCKS EUR:  DAX - 23288.06-0.40
19/03/2025  CBA:  USD - 391.57+0.01 GBP - 507.67-1.01
19/03/2025  CBA:  EURO - 426.77-1.44
19/03/2025  CBA:  GOLD - 38093.00+370.00 SILVER - 429.11+3.98
ՊԵԿ. 8 հարկ վճարողների մոտ կատարվել է լրացուցիչ հարկային պարտավորությունների նախնական հաշվարկ՝  174,5մլն դրամի չափով
01/09/2014 20:26
Կիսվել

ՊԵԿ. 8 հարկ վճարողների մոտ կատարվել է լրացուցիչ հարկային պարտավորությունների նախնական հաշվարկ՝ 174,5մլն դրամի չափով

Տնտեսության մեջ փաստաթղթաշրջանառության ապահովման նպատակով օգոստոսի 21-30  հարկ  վճարողների  հետ   իրականացված  աշխատանքների վերաբերյալ.
 
Ֆինանսների նախարարությունը օգոստոսի 21-30-ը շարունակել է հարկային կարգապահության համապատասխան ցուցանիշների բարելավման պահանջը չընդունած կամ ոչ հիմնավոր բացատրություններ ներկայացրած հարկ վճարողների նկատմամբ շրջանառությունների  և գների թերհայտարարագրումների, չգրանցված վարձու աշխատողների բացահայտման և մյուս ուղղություններով տարվող հարկային հսկողության աշխատանքները: Օգոստոսի երրորդ տասնօրյակում աշխատանքների շեշտադրումը հիմնականում կատարվել է իրազեկման արդյունքում հարկ վճարողների կողմից ճշտված հաշվարկ-հաշվետվությունների ներկայացման և ցուցանիշների բարելավման վրա: Մասնավորապես պարզվել է, որ, օրինակ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ընկերության մայիս և հունիս ամիսների համար ներկայացրած ԱԱՀ ճշգրտված հաշվարկներով դեբետը նվազել է 236մլն դրամով` առաջացնելով բյուջե լրացուցիչ վճարման ենթակա հարկ` 1.3մլրդ դրամի չափով: Աշխատողների թվաքանակի և ԱՎՈՒՄ-ի մակարդակի վերաբերյալ իրական տվյալների արտացոլման ուղղությամբ իրականացված իրազեկումների արդյունքում 195 հարկ վճարող նախորդ ժամանակաշրջանի համեմատ լրացուցիչ հայտարարագրել է 907 աշխատող և 110մլն դրամի եկամտային հարկ, մասնավորապես «ԳՐԱՆԴ ՔԵՆԴԻ»-ն՝ 33.8մլն դրամ, «ԵՐԵՎԱՆԻ ԳԱՐԵՋՈՒՐ»-ը՝ 3.7մլն դրամ, «ԷՅ ԹԻ ՍԵՐՎԻՍ»-ը՝ 93 աշխատող և 1.8մլն դրամ, «ԹԱՄԱՐԱ ՖՐՈՒԹ»-ը՝ 64 աշխատող և 1.1մլն դրամ և այլն:

Չփաստաթղթավորված գործարքների մասով այլ հարկ վճարողների հարկային պարտականությունները չկատարելուն օժանդակելու փաստերի բացահայտմանն ուղղված հարկային հսկողության արդյունքում օգոստոսի երրորդ տասնօրյակում 8 հարկ վճարողների մոտ կատարվել է լրացուցիչ հարկային պարտավորությունների նախնական հաշվարկ՝  174,5մլն դրամի չափով, նյութերն ուղարկվել են Իրավախախտումների հայտնաբերման և վարչական վարույթների իրականացման վարչություն: Խոսքը հետևյալ ընկերությունների մասին է. «ՊԵՏՐՈՍ-94»՝ 67.7մլն դրամ, «ՍԻԷԼՍԻ»՝ 52.5մլն դրամ, «ԱՐԾՐՈՒՆ-ԱՐՏՅՈՄ»՝ 31.5մլն դրամ, «ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈՒԿՏ»՝ 9.1մլն դրամ, «ԱՐՄԵՆ-ՀԱՄԻԿ ԵՂԲԱՅՐՆԵՐ»՝ 7.4մլն դրամ, «ԲՈՒԹԱՆԻԱ»՝ 2.7մլն դրամ, «ՎԵԴԻ-ԱԼԿՈ»` 2.4մլն դրամ և «ԿՐԻՍՏԱԼ»՝ 1.1մլն դրամ:

Հաշվետու տասնօրյակում ավարտված բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 19 ստուգումների արդյունքում արձանագրվել է 245.3մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն: Առավել ուշագրավ են հետևյալ ընկերություններում կատարված ստուգումները. «ԷՅՍԻ-ՖԻՆ ՌՈՅԱԼ» ՍՊԸ՝ 150մլն դրամ, «ԱՐՏԱԿ-ՆԵԼՍՈՆ» ՍՊԸ՝ 30.7մլն դրամ, «ՖԱՐՄԱՖԱԿՏ» ՓԲԸ՝ 9.1մլն դրամ, «ԱՐԹՄԵԴ» ԲԺՇԿԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ՝ 8.7մլն դրամ, «ԴՈՄԻՆԱՆՏ ԴԻՍԹՐԻԲՈՒՇՆ» ՍՊԸ՝ 4.5մլն դրամ և այլն:

Շրջանառությունների, գների և ապրանքային մնացորդների ճշգրտման նպատակով 67 հարկ վճարողի մոտ իրականացվել են չափագրումներ, 34-ի մոտ՝ հսկիչ գնումներ, իսկ 28-ի մոտ՝ ՀԴՄ շահագործման կանոնների պահպանման ճշտության ստուգումներ (արձանագրվել է 4.4մլն դրամի տուգանք): Իրականացված չափագրումների արդյունքում նախորդ ժամանակաշրջանի համեմատ արձանագրվել է շրջանառությունների աճ մոտ 600մլն դրամի չափով և նախնական հաշվարկվել է մոտ 60մլն դրամի չափով լրացուցիչ հարկ: Հիշատակման է ենթակա «ՔՈՐԹՀԻԼ ԿՈՐՊՈՐԱՑԻԱՅԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ»-ում իրականացված չափագրումը, որտեղ կամերալ ուսումնասիրությամբ արձանագրվել և չափագրմամբ հաստատվել է 154.2մլն դրամի շրջանառության և 25.7մլն դրամի հարկի   թերհայտարարագրում, նյութերն ուղարկվել են հետաքննության:

Աշխատողի աշխատանքի ընդունումը օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու  19 ստուգումների արդյունքում հայտնաբերվել է 32 չգրանցված աշխատող և արձանագրվել է 2.3մլն դրամի հարկային պարտավորություն, հարկ է առանձնացնել «ԲՐԵՆԴՍԻԹԻ» ՍՊԸ-ն` 750 հազար դրամ (5 անձ): Ընդհանուր առմամբ երրորդ տասնօրյակում ցանկում ընդգրկված հարկ վճարողների մոտ իրականացված իրազեկման և հսկողական միջոցառումների արդյունքում բյուջե լրացուցիչ վճարման ենթակա գումարը կազմել է 2մլրդ 128.1մլն դրամ:

Մշտական հսկողության տակ գտնվող առավել խոշոր և թիրախային 45 ներմուծող և արտադրող հարկ վճարողներից 44-ի մոտ օգոստոսի 21-ից 30-ն ընկած ժամանակահատվածում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ մատակարարների կողմից դուրս գրված  հարկային հաշիվների քանակի աճը կազմել է 45.7% կամ 23 008 հատ, որոնցում արտացոլված շրջանառության աճը կազմել է 3.7% կամ 142.4մլն դրամ: Հարկ է առանձնացնել «Ա և Գ» ՍՊԸ-ի մոտ արձանագրված երևույթը. չնայած հարկային հաշիվների քանակի աճին (723 հատով)՝ դրանցում արտացոլված շրջանառության գումարը ոչ թե համապատասխանորեն աճել է, այլ նվազել մոտ 1.3մլրդ դրամով: Նշված երևույթի նկատմամբ հարկային հսկողությունը շարունակվում է:

Ստվերային շրջանառության կրճատման ուղղությամբ իրականացվող միջոցառումներով Ֆինանսների նախարարությունն էլեկտրոնային հարկային հաշիվների շարժի դիտարկմամբ պարզել է, որ օգոստոսի 11-ից 20-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ողջ տարածքում տարբեր պատճառներով տնտեսվարող սուբյեկտների կողմից անվավեր կամ չեղյալ է ճանաչվել 3709 էլեկտրոնային հարկային հաշիվ` 1.7մլրդ դրամ ընդհանուր արժեքով, այսինքն՝ նախորդ տասնօրյակի համեմատ անվավեր կամ չեղյալ ճանաչված հարկային հաշիվների քանակը նվազել  է 847-ով, իսկ ընդհանուր արժեքը՝ շուրջ 100մլն դրամով:

Հարկային հսկողական միջոցառումներին զուգընթաց իրականացվում է նաև օպերատիվ-հետախուզական աշխատանք` հարկային մարմնի առաջադրած ցուցանիշների ինքնուրույն բարելավման պահանջը չընդունած հարկ վճարողների նկատմամբ: Մասնավորապես օգոստոսի 3-րդ տասնօրյակում իրականացվել է այդպիսի 53 միջոցառում, 133 հարկ վճարողի մոտ էլ դրանք ընթացքի մեջ են: Տասնօրյակում ավարտված ՕՀՄ-ների («Հարկերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդված) արդյունքում առաջադրվել է 50.1մլն դրամ լրացուցիչ վճարման գումար, այդ թվում՝ «ԱԹԵՆՔ» ընկերությանը՝ 5.5մլն դրամ, «ԱԴԱՄԻՈՒՄ»-ին՝ 4մլն դրամ, «ԱՇՏԱՐԱԿ ԿԱԹ»-ին՝ 3.8մլն դրամ, «ՌԱՆ-ՕՅԼ» ընկերությանը՝ 3.6մլն դրամ և այլն:  Հաշվետու ժամանակահատվածում ՕՀ վարչությունն ավարտել է բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 6 ստուգում, ևս 32-ն էլ գտնվում է ընթացքի մեջ: Ավարտված 6 ստուգմամբ հարկ վճարողներին առաջադրվել է 33.4մլն դրամ բյուջե վճարման ենթակա լրացուցիչ հարկ, այդ թվում` «ԷՎՐԻԿԱ ԳՐՈՒՊ»-ին՝ 12.4մլն դրամ, «ԽԱՉՀԱՐ» ընկերությանը՝ 10.4մլն դրամ:

Շարունակվում է նաև ցուցանիշների բարելավման պահանջն ընդունած հարկ վճարողների կողմից ճշտված հաշվարկներ ներկայացնելու գործընթացը, որի արդյունքում առաջանում են լրացուցիչ հարկային պարտավորություններ: Այսպես, փաստաթղթաշրջանառության բարելավման, գների կարգավորման, դուրս գրվող հարկային հաշիվների քանակի ավելացման և նախորդ ժամանակաշրջանների համար ԱԱՀ-ի ճշտված հաշվարկների ներկայացման միջոցով 71 հարկ վճարողի մոտ առաջացել է 83մլն դրամ լրացուցիչ հարկային պարտավորություն: Տարեկան շահութահարկի ճշտված հաշվարկներով և հարկային բեռի ավելացմամբ 81 հարկ վճարողի 98.4մլն դրամի չափով լրացուցիչ պարտավորություն է հաշվարկվել: Ընդհանուր առմամբ օգոստոսի 3-րդ տասնօրյակում ՀՀ ՖՆ իրականացրած աշխատանքի և հսկողական միջոցառումների արդյունքում առաջացել է մոտ 2մլրդ 393մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն:

11.08-20.08 2014թ. ընթացքում 10մլն դրամից ավելի ընդհանուր արժեքով հարկային հաշիվներ անվավեր կամ չեղյալ ճանաչած հարկ վճարողների ցանկ.

ՊԵԿ. 8 հարկ վճարողների մոտ կատարվել է լրացուցիչ հարկային պարտավորությունների նախնական հաշվարկ՝ 174,5մլն դրամի չափով

19/03/2025
դրամ
Դոլար (USD)
391.57
+0.01
Եվրո (EUR)
426.77
-1.44
Ռուբլի (RUR)
4.70
-0.07
Լարի (GEL)
141.11
+0.43
38093.00
+370.00
Արծաթ
429.11
+3.98