Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 401.00+2.00 EUR SELL - 407.50+0.50
OIL:  BRENT - 103.22-1.50 WTI - 95.64-1.07
COMEX:  GOLD - 3927.90-0.73 SILVER - 49.59-2.23
COMEX:  PLATINUM - 1396.10-3.18
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.62-0.16 EUR/GBP - 1.1248+0.55
FOREX:  EUR/USD - 1.1248+0.55 GBP/USD - 1.3466+0.48
STOCKS RUS:  RTSI - 943.73-1.93
STOCKS US: DOW JONES - 51786.72-0.38 NASDAQ - 25372.01+0.83
STOCKS US: S&P 500 - 7568.92+0.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 62188.63-1.42 TOPIX - 3895.38-0.89
STOCKS CHINA:  HANG SENG - 23919.50+1.67 SSEC - 3686.17+2.16
STOCKS EUR:  FTSE100 - 10638.43-1.14 CAC40 - 8020.31-0.34
STOCKS EUR:  DAX - 25864.62-0.45
04/11/2026  CBA:  USD - 360.12+0.05 GBP - 485.41+2.48
04/11/2026  CBA:  EURO - 405.03+2.33
04/11/2026  CBA:  GOLD - 45579-209 SILVER - 567.39-12.88
Beeline. Անդրեյ Պյատախինը դասախոսություն կարդաց «Ձեր ուժեղ կողմերը Ձեր անձնական բրենդն են» թեմայով
04/09/2014 18:29
Կիսվել

Beeline. Անդրեյ Պյատախինը դասախոսություն կարդաց «Ձեր ուժեղ կողմերը Ձեր անձնական բրենդն են» թեմայով

Սեպտեմբերի 4-ին Էրեբունի Պլազա բիզնես կենտրոնում Հայաստանում Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը հանդիպեց DigiCamp ամառային տեխնոլոգիական ձեռներեցության ճամբարի մասնակիցների հետ: DigiCamp ճամբարի, որի գլխավոր գործընկերն է Beeline–ը, նպատակն էր համախմբել ինովացիաներով հետաքրքրվող երիտասարդներին, ստեղծել մոտիվացնող և կրթական միջավայր, ուղղորդել նրանց դեպի սեփական ծրագրերի իրականացումը և սեփական բիզնեսի ստեղծումը: 

Անդրեյ Պյատախինը երիտասարդներին ներկայացրեց խոշոր ընկերություններում աշխատելու միջազգային իր փորձը, մասնակիցների հետ կիսվեց հաջողակ լինելու և նպատակներն իրականություն դարձնելու իր անձնական օրինակով, խորհուրդ տվեց զբաղվել այն աշխատանքով, որը կսիրեն և որին կարող են նվիրվել։ Այնուհետև, պարոն Պյատախինը ներկաներին դասախոսություն կարդաց «Ձեր ուժեղ կողմերը Ձեր անձնական բրենդն են» թեմայով: Դասախոսությանը հաջորդեց ակտիվ քննարկում և մտքերի փոխանակում:

«Beeline–ի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հիմնական նպատակն է մարդկանց կյանքը դարձնել ավելի լավ՝ խրախուսելով հատկապես նրանց, ովքեր իրենց սեփական ուժերով հասնում են հաջողության։ Հուսով եմ, որ այսօրվա դասախոսությունս կօգնի ձեզ բացահայտել ձեր ուժեղ կողմերը և օգտագործել դրանք ի նպաստ Ձեր իսկ ապագայի՝ հասնելով նորանոր բարձրունքների և նաև շատ կարևոր է իմանալ, թե ինչ դու չես կարողանում անել և երբեք  և ոչ մի վճարի դիմաց չանել այդ»,- նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«ԻՏՁՄ ռազմավարության հիմնական ուղղություններից մեկը Հայաստանում տեխնոլոգիական ձեռներեցության զարգացումն է, որի համար երիտասարդների համախմբումը և շփումները խիստ կարևոր են: ԴիջՔամփի նշանակությունն էլ հենց դա ապահովելն է»,- ասաց ԻՏՁՄ գործ. տնօրեն Կարեն Վարդանյանը:

ԴիջիՔամփ 2014-ի կազմակերպիչ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը շարունակելու է ճամբարականների համար նմանատիպ հանդիպումների կազմակերպումը:
DigiCamp ամառային տեխնոլոգիական ձեռներեցության ճամբարի մասնակիցները հանդիպման ժամանակ ստացան նաև իրենց հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները և ձեռք բերեցին նոր գիտելիքներ ու հմտություններ տեխնոլոգիական ձեռներեցության վերաբերյալ:

Նշենք, որ օգոստոսի 10-20-ը Գեղարքունիքի մարզում կայացել է ԴիջիՔամփ 2014 ձեռներեցության  ամառային  2-րդ  ճամբարը, որին մասնակցում էին 13-25 տարեկան 40 անձիք, ովքեր հնարավորություն ունեցան ծանոթանալ ոլորտի առաջնորդների հետ, հանդիպել ՏՀՏ և գործարար համայնքի ներկայացուցիչների հետ: Այս հանդիպումների ընթացքում երիտասարդները ծանոթանում են առաջատար ընկերությունների հաջողության գաղտնիքներին, ձեռք են բերում բիզնեսի կազմակերպման, վարման և զարգացման գործնական և տեսական գիտելիքներ` իրենց ապագա գործունեության ընթացքում կիրառելու նպատակով:

04/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
+0.05
Եվրո (EUR)
405.03
+2.33
Ռուբլի (RUR)
4.3947
-0.0362
Լարի (GEL)
138.61
-0.18
45579
-209
Արծաթ
567.39
-12.88