Բիզնես

USD BUY - 364.50+0.50 USD SELL - 367.00+1.00
EUR BUY - 413.00+1.00 EUR SELL - 418.00-1.00
OIL:  BRENT - 87.70+0.56 WTI - 82.65+1.35
COMEX:  GOLD - 4017.90-1.39 SILVER - 57.30-2.00
COMEX:  PLATINUM - 1599.50-0.87
LME:  ALUMINIUM - 3192.50+1.33 COPPER - 13808.00+2.09
LME:  NICKEL - 17234.00+1.61 TIN - 53922.00+1.30
LME:  LEAD - 1896.50+0.72 ZINC - 3591.50+1.87
FOREX:  USD/JPY - 163.62-0.07 EUR/GBP - 1.1399+0.20
FOREX:  EUR/USD - 1.1399+0.20 GBP/USD - 1.3296-0.04
STOCKS RUS:  RTSI - 877.11-2.02
STOCKS US: DOW JONES - 52747.32+1.03 NASDAQ - 24876.91-0.22
STOCKS US: S&P 500 - 7428.78+0.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 61434.19-1.49 TOPIX - 3974.03+0.26
STOCKS CHINA:  HANG SENG - 25807.92+1.96 SSEC - 3828.47+0.40
STOCKS EUR:  FTSE100 - 10871.02+0.83 CAC40 - 8458.78+0.63
STOCKS EUR:  DAX - 25464.01+0.41
29/07/2026  CBA:  USD - 366.2-0.34 GBP - 486.75-0.02
29/07/2026  CBA:  EURO - 416.96+0.57
29/07/2026  CBA:  GOLD - 47356-666 SILVER - 673.1-22.6
Երևանի կոնյակի գործարանն այս տարի կմթերի 37 000 տ խաղող
05/09/2014 19:05
Կիսվել

Երևանի կոնյակի գործարանն այս տարի կմթերի 37 000 տ խաղող

Այս տարի Երևանի կոնյակի գործարանը նախատեսում է մթերել 37 000 տ խաղող` 2000 տ-ով գերազանցելով իր իսկ կողմից նախորդ տարի արձանագրած մթերման աննախադեպ բարձր ցուցանիշը:

Սեպտեմբերի 5-ին մթերումը  մեկնարկեց Այգավանի մասնաճյուղում (Արարատի մարզ), 6-ին կմեկնարկի Արմավիրի մասնաճյուղում (Արմավիրի մարզ) և 15-ին` Բերդի մասնաճյուղում (Տավուշի մարզ): Մթերվող խաղողի 1 կիլոգրամի գինը սահմանվել է 150 ՀՀ դրամ Արմավիրի և Այգավանի մասնաճյուղերի համար և 140 դրամ` Տավուշի տարածաշրջանի համար համապատասխանաբար` անցյալ տարվա 145 և 135 ՀՀ դրամի փոխարեն: Յուրաքանչյուր գյուղացի իր կողմից մատակարարված բերքի գումարը կստանա խաղողը հանձնելուց հետո երեքից-չորս բանկային օրվա ընթացքում: 

Ավելացնենք, որ այս տարի Երևանի կոնյակի գործարանը կշարունակի անցյալ տարի մեկնարկած երկարաժամկետ պայմանագրային հիմունքներով համագործակցող խաղողագործների բերքի մթերումը: Այս տարի ընկերության կողմից յոթամյա պայմանագրային ծրագրի շրջանակներում մթերվող խաղողի ծավալը կկազմի ընկերության մթերման ընդհանուր ծավալի մոտ 40 տոկոսը: 
 
Հաշվի առնելով խաղողի մթերման հետզհետե աճող միտումները` ընկերությունը ձեռնամուխ է եղել հզորությունների ընդլայնման ծրագրին: Այսպես, ԵԿԳ-ի Արմավիրի մասնաճյուղում շուտով կավարտվեն թորման նոր արտադրամասի կառուցման աշխատանքները: Նոր արտադրամասը ևս հագեցած կլինի շարանտական տիպի 3 թորման սարքերով:

29/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.2
-0.34
Եվրո (EUR)
416.96
+0.57
Ռուբլի (RUR)
4.6098
-0.0512
Լարի (GEL)
139.47
-0.13
47356
-666
Արծաթ
673.1
-22.6