Ռուսաստանի ՀՆԱ-ն այս տարի կաճի 0.5%-ով
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտնել է, որ իրենց գնահատականների համաձայն այս տարի ՌԴ ՀՆԱ-ն կաճի 0.5%-ով, հաջորդ տարի սույն ցուցանիշը կկազմի 1%: Միևնույն ժամանակ Մեդվեդևը նշել է, որ միայն Ռուսաստանում չէ, որ ՀՆԱ-յի աճի տեմպերը ցածր են: Օրինակի համար՝ համաշխարհային ՀՆԱ-ն այս տարի կաճի 3%-ով, ԵՄ՝ 0.9%, ԱՄՆ՝ 2%: Մեդվեդևը հավելել է, որ չնայած ցածր ցուցանիշներին իրենք դեռևս չեն վերանայում նախկինում կանխատեսված և երկրի առաջիկա տարիներին զարգացման ծրագրերում ներառված բարձր ցուցանիշները: