Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ՎիվաՍելՄՏՍ-ի տեխնիկական աջակցությամբ առցանց կհեռարձակվի Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը
16/09/2014 18:13
Կիսվել

ՎիվաՍելՄՏՍ-ի տեխնիկական աջակցությամբ առցանց կհեռարձակվի Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը

Կայացավ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի և նվագախմբի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի համատեղ մամուլի ասուլիսը, որի ընթացքում ներկայացվեց նվագախմբի նոր՝ 2014-2015 համերգաշրջանի, Արամ Խաչատրյանի անվան միջազգային 2-րդ փառատոնի, ինչպես նաև Երիտասարդականի նախաձեռնությամբ և ՎիվաՍել-ՄՏՍ-ի շնորհիվ կյանքի կոչվող հայ իրականության մեջ նախադեպը չունեցող նորարարական ծրագրի մեկնարկը:  

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Սերգեյ Սմբատյան) հայտարարում է Հայաստանի Հանրապետության Մշակույթի նախարարության աջակցությամբ անցկացվող` Արամ Խաչատրյանի անվան միջազգային 2-րդ փառատոնի մեկնարկի մասին՝ ներկայացնելով աննախադեպ բացման արարողություն-համերգ:

Այսպես, սեպտեմբերի 16-ին՝ ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը` նվիրված Երևանի պետական համալսարանի 95-ամյակին: Փառատոնն անցկացվում է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության հովանու ներքո և Բրիտանական խորհրդի աջակցությամբ: Միևնույն բեմում Երիտասարդական նվագախմբի հետ հանդես կգան հանրահայտ դիջեյ Սուիչը/DJ Switch (Միացյալ Թագավորություն) և Բիթբոքսի հայկական ասոցիացիայի ղեկավար Բագրատ Տերտերյանը: Հանդիսատեսին կներկայացվեն Գաբրիել Պրոկոֆևի ձայնարկչի և նվագախմբի համար կոնցերտը և Մայլս Հենքոքի ձայնարկչի, բիթբոքսերի և նվագախմբի կոնցերտը (համաշխարհային պրեմիերա):

Երիտասարդականի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի շնորհիվ իրականություն է դառնում նվագախմբի ևս մեկ նախաձեռնություն: Այսուհետ դասական երաժշտության սիրահարը հնարավորություն կունենա հետևել Երիտասարդականի, մասնավորապես՝ Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակներում ներկայացվող բոլոր համերգներին՝ անկախ գտնվելու վայրից, պարտադիր պայման է միայն ինտերնետի հասանելիությունը: Սկսած սեպտեմբերի 16-ից՝ յուրաքանչյուր համերգ հնարավոր կլինի դիտել առցանց՝ ուղիղ հեռարձակմամբ փառատոնի պաշտոնական կայքէջում՝ www.akhif.am, ինչպես նաև նվագախմբի պաշտոնական էջում ՝ www.syoa.tv:

«Տեխնոլոգիաները կոչված են ծառայելու մշակույթին. որքան ավելի հաճախ կարողանանք տեխնոլոգիաները կիրառել մեր երկրի հենասյունը հանդիսացող ոլորտները սատարելու համար, այնքան ավելի մեծ հաջողությամբ մենք կկարողանանք պահպանել մեր ինքնատիպությունը: Մշակույթի ձայնն այսօր ավելի հնչեղ է և լսելի, երբ համապատասխան գործիքներ են կիրառվում: ՎիվաՍել-ՄՏՍ-ն ուրախ է Երիտասարդական նվագախմբին տրամադրել միջոցներ, որոնք ավելի հասանելի կդարձնեն երաժշտությունն ավելի մեծ թվով մարդկանց»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Հիշեցնենք, որ փառատոնի ընթացքում իրականացվում են մեծ թվով միջոցառումներ՝ համերգներ, վարպետության դասեր և այլն: Ծրագրի շրջանակներում Երևանը հյուրընկալելու է ինչպես հռչակավոր երաժիշտների, այնպես էլ՝ երիտասարդ տաղանդների աշխարհի տարբեր ծայրերից, ովքեր լսարանին են ներկայացնելու խաչատրյանական գեղեցիկ արվեստը: Նշենք մենակատարներից մի քանիսին միայն՝ Զախար Բրոն, Վահագն Պապյան, Աննա Տիֆու, Ալեքսանդր Ռոմանովսկի, Նին Ֆեն, Մարիա Դոմաշենկո և այլք: Մեկ անգամ ներառվելով երաժիշտների երկացանկերում՝ Մաեստրոյի ստեղծագործություններն իրենց կատարողների համար կդառնան ամենասիրելիները և, անկասկած, ապագայում մշտապես կընդգրկվեն նրանց յուրաքանչյուր ծրագրում: Այսպիսով, անգամ օտարերկրյա երաժիշտներն անուղղակի կաջակցեն մեր մշակութային ժառանգության և ազգային հարստության՝ Արամ Խաչատրյանի փայլուն երաժշտության պահպանությանը: 

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52