Բիզնես

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Արսեն Սուլթանյան. Հայաստանում ինտերնետային գովազդի տարեկան ծավալը կազմում է 1.2 մլն դոլար
18/09/2014 14:57
Կիսվել

Արսեն Սուլթանյան. Հայաստանում ինտերնետային գովազդի տարեկան ծավալը կազմում է 1.2 մլն դոլար

Ակնհայտ է, որ վերջին տարիներին Հայաստանի ինտերնետային գովազդի շուկան զգալիորեն ակտիվացել է: Պարզելու համար, թե ինչ առանձնահատկություններ ունի Հայաստանի ինտերնետային գովազդը, որքանով է հայաստանյան բիզնեսը տեղյակ ինտերնետային գովազդի հնարավորություններին և ինչ զարգացումներ են սպասվում շուկայում, «Բիզնես 24»-ը զրուցել է IP Marketing-ի տնօրեն Արսեն Սուլթանյանի հետ:

– Պրն. Սուլթանյան, այսօր ամբողջ աշխարհում ինտերնետային գովազդը լուրջ մրցակցության մեջ է գովազդի այլ տեսակների, և, մասնավորապես, հեռուստագովազդի և արտաքին գովազդի հետ: Այս առումով ինչպիսի՞ն են միտումները Հայաստանում:

– Ինտերնետային գովազդի համաշխարհային շուկան զարգանում է բավականին արագ տեմպերով: Այս շուկայում շարունակաբար ստեղծվում են նոր գործիքներ, կատարելագործվում են առկա գովազդային հարթակները, մշակվում են նոր տեխնոլոգիաներ: Այսօր ինտերնետային գովազդի համաշխարհային շուկան հնարավորություն է տալիս իրական ժամանակում հետևելու թիրախային սպառողներին և իրականացնելու շատ ավելի արդյունավետ գովազդային արշավներ: Ինչ վերաբերում է Հայաստանի գովազդային շուկային, ապա, կարելի է ասել, որ մեր երկրում այն ձևավորվել և զարգացում է ապրել վերջին 4-5 տարիների ընթացքում: Սա պատճառներից մեկն է, որ մենք բավականին ետ ենք մնում միջազգային միտումներից, չնայած որ շուկայի զարգացում, ամեն դեպքում, կա: Ինտերնետային գովազդի գործիքները օգտագործելու տեսանկյունից Հայաստանի գովազդատուների կողմից ցուցաբերվում է սահմանափակ ակտիվություն: Բացի այդ, մեր երկրի համար ինտենետային գովազդի մի շարք գործիքներ դեռևս անհասանելի են: Հայաստանյան ընկերությունների մարքեթինգային բյուջեն և ինտերնետ գովազդին հատկացվող միջոցները, միջազգային շուկայի ցուցանիշների համեմատ, անհամեմատելի փոքր են: Ինտերնետային գովազդի մասնաբաժինը մեր երկրի գովազդային շուկայում տատանվում է 3%-ի սահմաններում: Ինտերնետային գովազդի տարեկան բյուջեն, մեր ընկերության փորձագիտական գնահատականներով, հասնում է մոտ 1,2 մլն ԱՄՆ դոլարի: Այսօր Հայաստանում շարունակում է առաջին տեղում լինել «ավանդական» հեռուստագովազդը՝ մոտ 70% շուկայական մասնաբաժնով:

– Ինտերնետային գովազդը ի՞նչ առավելություններ ունի գովազդի այլ տեսակների նկատմամբ:

– Ինտերնետային գովազդի կարևոր առավելություններից մեկն  այն է, որ այստեղ պահանջվող շեմը, գումարային տեսանկյունից, համեմատաբար շատ ավելի ցածր է, քան, օրինակ, հեռուսագովազդի կամ արտաքին գովազդի դեպքում: Գովազդատուն ինտերենտային գովազդ կարող է անել նաև սահամանփակ ֆինանսական ռեսուրսներով: Բացի այդ, ինտերենետ գովազդը հնարավորություն է տալիս չափագրելու և հետևելու գովազդի արդյունավետությանը, այստեղ կարելի է վճարում կատարել վերջնական արդյունքի համար: Նաև, ինչպես արդեն նշեցի, ինտերնետային գովազդը հնարավորություն է տալիս իրականանցնել հարթակների այցելուների վերլուծություն և թիրախային սպառողներին «հասնել» իրական ժամանակում:

– Հայ գործարարները արդյոք տեղյա՞կ են կամ ամբողջությամբ օգտվու՞մ են ինտերնետային գովազդի առավելություններից:

– Մասամբ: Այսօր Հայաստանի ինտերնետային գովազդի շուկայում կան ընկերություններ, որոնց գավազդի մասնագետները հետևում են ինտերնետային գովազդի զարգացումներին և այս առումով բավականին ակտիվ են: Միևնույն ժամանակ, կան ընկերություններ, որոնք, դեռևս շարունակում են գերադասել գովազդի ավանդական տեսակները կամ ինտերնետային գովազդը ընկալում են որպես ուղղակի ամսական կտրվածքով բաններների տեղադրում:

– Ո՞ր ոլորտների ընկերություններն են առավել ակտիվ ինտերնետային գովազդի ոլորտում:

– Դրանք ֆինանսական ընկերություններն են, մասնավորապես, բանկերը, նաև բջջային օպերատորները, ինտերնետ պրովայդերները, ծառայությունների ոլորտի մի շարք ընկերություններ, որոնք իրականացնում են բաններների տեղադրում տարբեր հարթակներում, ակտիվություն են ցուցաբերում սոցիալական կայքերում, օրինակ, Facebook-ում, Odnoklassniki-ում:  Կցանկանայի նշել, որ Հայաստանի ինտերնետային գովազդի ոլորտում գովազդատուները ունեն ոչ այնքան լավ առանձնահատկություն՝ շարժվում են հետևելով «տեղական մոդային», այսինքն, գովազդ են տեղադրում այն կայքերում, որտեղ կան արդեն տեղադրված շատ բաններներ կամ որտեղ գովազդ է տեղադրել մրցակից ընկերությունը: Այսօր մեր երկրում ինտերնետ գովազդի համար առավել գրավիչ են մեդիահարթակները: Հայկական ընկերությունները խուսափում են գովազդ տեղադրել թեմատիկ կայքերում: Օրինակ, եթե գովազդվում է ապրանք կամ բրենդ, որի թիրախային սպառողները ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ են, ապա գովազդ ավելի արդյունավետ կլինի, եթե տեղադրվի թեմատիկ կայքում, որի այցելուները ՏՏ ոլորտի մասնագետներն են: Հայկական ընկերությունները, սակայն, նախապատվությունը տալիս է լրատվական կայքերին:  Հայաստանի ինտերնետային գովազդի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ գովազդատուի կողմից ինտերնետային գովազդը ընկալվում է որպես շատ այցելություններ ունեցող կայքերում ամսական բաններների տեղադրում ցուցադրությունների կամ «քլիքների» ապահովման համար, այն դեպքում, երբ ինտերնետային գովազդի հնարավորությունները շատ ավելի են և թույլ են տալիս արդյունավետ կերպով «դուրս գալ» թիրախային խմբերի վրա և առավել արդյունավետ կերպով օգտագործել գովազդային բյուջեն:

– Որքանով են արտասահմանյան ընկերությունները ներկայացված հայաստանյան գովազդային հարթակներում:

– Հայաստանյան ինտերնետային գովազդի հարթակներում ընդհանուր տեղադրումների շուրջ 30%-ը բաժին է ընկնում արտասահմանյան ընկերություններին: Վերջիններս հայաստանյան հարթակներում գովազդ  են տեղադրում` համագործակցելով ինչպես միջազգային ցանցի ընկերությունների, այնպես էլ տեղական գործակալությունների հետ: Պետք է նշեմ, որ արտասահմանյան ընկերությունների հետ աշխատելը բավականին հեշտ է, քանի որ նրանք տեղեկացված են, ծանոթ են ինտերնետային գովազդի գործիքներին և առավել հաճախ են գովազդային բաններներն տեղադրում նեղ թիրախային կայքերում: Հայաստանի ինտերնետ գովազդի շուկայում ակտիվ են այնպիսի արտասահմանյան ընկերություններ, ինչպիսիք են Samsung-ը կամ, օրինակ, Forex-ը:

– «Հայկական» Facebook-ում այսօր շատ են գովազդային արշավները, որոնց նպատակը ուղղակի Like-եր հավաքելն է: Նման «անարդար» գովազդները, արդյոք, մոլորության մեջ չե՞ն գցում սպառողներին:

–  Իհարկե: Ճիշտ չէ իրականացնել գովազդային արշավներ, որոնք ուղղված են միայն like-եր հավաքելուն: Դա մարքեթինգային սխալ քայլ է: Ի՞նչ է անելու ընկերությունը հավաքած like-երի հետ: Այստեղ կարևոր է թիրախային սպառողների ընտրությունը: Facebook-ում like-եր հավաքելը ավելի հաճախ ստեղծում է բացասական վերաբերմունք տվյալ ընկերության հանդեպ, քան թույլ է տալիս գտնել ընկերության արտադրանքով հետաքրքրված մարդկանց:

– Աշխարհում այժմ մեծ տեմպերով աճում է մոբայլ գովազդը, այս առումով որևէ ակտիվություն նկատվում է արդյո՞ք հայկական շուկայում:

– Կարելի է այսել՝ այո: Հայաստանում կա մոբայլ ինտերնետի շուկայի զարգացում, ինչը ենթադրում է նաև մոբայլ գովազդի զարգացում: Դա համար, սակայն, անհրաժեշտ է, որ այն հայկական կայքերը, որտեղ առավել շատ են տեղադրվում գովազդներ, ունենան իրենց բջջային տարբերակները՝ «համապատասխանեցված» ինտերնետային գովազդին: Մոբայլ հարթակներում գովազդ տեղադրելու համար անհրաժեշտ է նաև, որ բաններային գովազդները ստեղծվեն օպերացիոն համակարգերի հետ համադրելի:

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75