
Վարկային կազմակերպությունները գրանցել են կապիտալի 11,7% աճ
Ընթացիկ տարվա հունիս ամսվա վերջի դրությամբ Հայաստանում գործող վարկային կազմակերպությունների ընդհանուր կապիտալը կազմել է 96,3 մլրդ ՀՀ դրամ: Կենտրոնական բանկի ներկայացրած տվյալների համաձայն՝ մարտ ամսվա վերջին գրանցված ցուցանիշի համեմատ վարկային կազմակերպությունները գրանցել են կապիտալի 11,7% աճ, որը հիմնականում պայմանավորվել է կանոնադրական հիմնադրամի աճով: Ապրիլ-հունիս ամիսներին վարկային կազմակերպությունների կանոնադրական հիմնադրամը աճել է 14%-ով:
Հաշվետու ամիսների ընթացքում վարկային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում ոչ ռեզիդենտների փայամասնակցության տեսակարար կշիռը կազմել է մոտ 23%:
Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակահատվածում Հայաստանում գործել է 33 վարկային կազմակերպություն: