Հայաստանը 28%-ով կրճատել է ադամանդի արտադրությունը
Ընթացիկ տարվա հունվար-հուլիս ամիսներին մեր երկրում արտադրվել է 38 հազար 734 կարատ ադամանդ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը կրճատվել է շուրջ 28%-ով: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:
Նշենք, որ 2013 թվականին մեր երկրում արտադրվել էր ավելի քան 94 հազար կարատ ադամանդ: 2012 թվականի համեմատ ցուցանիշն աճել էր 41%-ով:
Մեր երկրում ադամանդի մշակումն իրականացվում է հիմնականում օտարերկրյա ընկերությունների մասնաճյուղերի կողմից:
Հայաստանում մշակվող ադամանդի հումքը առավելապես ներմուծվում է Ռուսաստանից, Բելգիայից և Իսրայելից:
Հայաստանում արտադրված ադամանդի մեծ մասն արտահանվում է: