Ֆինանսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 411.00-1.50 EUR SELL - 417.00-1.00
OIL:  BRENT - 102.21+3.78 WTI - 91.39+2.25
COMEX:  GOLD - 4281.30-1.33 SILVER - 64.38-2.35
COMEX:  PLATINUM - 1756.70-3.38
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 158.07+0.29 EUR/GBP - 1.1378-0.45
FOREX:  EUR/USD - 1.1378-0.45 GBP/USD - 1.3236-0.61
STOCKS RUS:  RTSI - 863.08+0.13
STOCKS US: DOW JONES - 51511.59-0.68 NASDAQ - 26936.04-1.13
STOCKS US: S&P 500 - 7706.03-0.75
STOCKS JAPAN:  NIKKEI - 65513.99+0.76 TOPIX - 4075.30-0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 24761.13-0.29 SSEC - 3888.37-1.22
STOCKS EUR:  FTSE100 - 10705.26-0.03 CAC40 - 8123.41-0.39
STOCKS EUR:  DAX - 25410.63-0.66
24/09/2026  CBA:  USD - 363.38-0.06 GBP - 480.72-2.44
24/09/2026  CBA:  EURO - 413.31-1.67
24/09/2026  CBA:  GOLD - 50055-535 SILVER - 761.55-5.39
Ֆինանսների նախարարություն. սեպտեմբերի երրորդ տասնօրյակում ՀՀ ՖՆ կողմից իրականացված աշխատանքների և հսկողական միջոցառումների արդյունքում առաջացել է մոտ 395 մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն
02/10/2014 19:54
Կիսվել

Ֆինանսների նախարարություն. սեպտեմբերի երրորդ տասնօրյակում ՀՀ ՖՆ կողմից իրականացված աշխատանքների և հսկողական միջոցառումների արդյունքում առաջացել է մոտ 395 մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն

Ֆինանսների նախարարությունը սեպտեմբերի 21-30-ը շարունակել է հարկային կարգապահության համապատասխան ցուցանիշների բարելավման պահանջը չընդունած կամ ոչ հիմնավոր բացատրություններ ներկայացրած հարկ վճարողների նկատմամբ շրջանառությունների  և գների թերհայտարարագրումների, չգրանցված վարձու աշխատողների բացահայտման և մյուս  ուղղություններով տարվող հարկային հսկողության աշխատանքները: Հաշվետու տասնօրյակում ավարտված բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 16 ստուգումների արդյունքում արձանագրվել է 110.3մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն: Առավել ուշագրավ են հետևյալ ընկերություններում կատարված ստուգումները.   «ՎԱՀՄԵՐ» ՍՊԸ՝ 23.4մլն դրամ, «ԳՆԹՈՒՆԻՔ» ՍՊԸ՝ 22.6մլն դրամ, «ԱՌՄԲԻԼ» ՍՊԸ՝ 8մլն դրամ, «ԷՅ ԹԻ ԷՄ ՍԻ» ՍՊԸ՝ 8մլն դրամ, «ՄԱՌՄԵԼ-ԱՐՄԱՆԻ» ՍՊԸ՝ 5.2 մլն դրամ և այլն:

Շրջանառությունների, գների և ապրանքային մնացորդների ճշգրտման նպատակով  57 հարկ վճարողի մոտ իրականացվել են չափագրումներ, 40-ի մոտ՝ հսկիչ գնումներ և 29-ի  մոտ՝ ՀԴՄ շահագործման կանոնների պահպանման ճշտության ստուգումներ, արձանագրվել է 4.8 մլն դրամի տուգանք: Իրականացված չափագրումների արդյունքում նախորդ ժամանակաշրջանի համեմատ արձանագրվել է շրջանառությունների աճ` 411մլն դրամի չափով:

Աշխատողի աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու  24 ստուգումների արդյունքում հայտնաբերվել է 63 չգրանցված աշխատող և արձանագրվել է 18.7մլն դրամի հարկային պարտավորություն, այդ թվում՝ «ԱՐՄԱԴԱ» ՍՊԸ-ի մոտ 22 չգրանցված աշխատող՝ 13.2մլն դրամ, «ԿԱՐԴԻՆԱԼ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ» ՍՊԸ-ի մոտ 8 չգրանցված աշխատող՝ 2.4մլն դրամ: Չփաստաթղթավորված գործարքների մասով այլ հարկ վճարողների հարկային պարտականությունները չկատարելուն օժանդակելու բացահայտումներին ուղղված հարկային հսկողության շրջանակում սեպտեմբերի երրորդ տասնօրյակում 4 հարկ վճարողի մոտ կատարվել է լրացուցիչ հարկային պարտավորությունների նախնական հաշվարկ՝  85.5մլն դրամի չափով և նյութերն ուղարկվել են Իրավախախտումների հայտնաբերման և վարչական վարույթների իրականացման վարչություն: Այդ ընկերություններն են՝ «ԳԱՐԱՆՏԻԱ ՇԵՆ»՝ 50.8մլն դրամ, «ԱՍՏԱՊ»՝ 11.6մլն դրամ, «ԱՍԹԵՄՎԱԼ»՝ 10.7մլն դրամ և «ՍԻՄ ԱՂԲՅՈՒՐ»՝ 10.3մլն դրամ: Ընդհանուր առմամբ՝ երրորդ տասնօրյակում ցանկում ընդգրկված հարկ վճարողների մոտ իրականացված հսկողական միջոցառումների արդյունքում բյուջե լրացուցիչ վճարման ենթակա գումարը կազմել է 230.7մլն դրամ:

Մշտական հսկողության տակ առնված առավել խոշոր և թիրախային 100 ներմուծող և արտադրող հարկ վճարողների մոտ 2014 թվականի սեպտեմբերի 21-ից 30-ն ընկած ժամանակահատվածում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ մատակարարների կողմից դուրս գրված  հարկային հաշիվների քանակի աճը կազմել է 30 հազար 739 հատ կամ 56.5%, որոնցում արտացոլված շրջանառության գումարը նվազել է 628.2մլն դրամով կամ 10.3%-ով: Այդ նվազումը պայմանավորված է մի քանի խոշոր հարկ վճարողների շրջանառությունների նվազմամբ, որոնցից առանձնացման ենթակա են՝ «ՍՈՎՌԱՆՈ»՝ -716.9 մլն (-30 հատ), «ԵՎՐՈՊԱ»՝ -153.2 մլն (-50 հատ), «ՄԱՆԱՆԱ ԳՐԵՅՆ»՝ -90.6 մլն (-26 հատ), «ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ»՝ -56.3 մլն (-3326 հատ), «Ա ԵՎ Գ»՝ -50.5 մլն (+589 հատ) ընկերությունները:

Ստվերային շրջանառությունների կրճատման ուղղությամբ իրականացվող միջոցառումներով Ֆինանսների նախարարությունն էլեկտրոնային հարկային հաշիվների շարժի  դիտարկմամբ պարզել է, որ սեպտեմբերի 10-20-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ողջ տարածքում տարբեր պատճառներով տնտեսվարող սուբյեկտների կողմից անվավեր կամ չեղյալ է ճանաչվել 3670  էլեկտրոնային հարկային հաշիվ՝ 2մլրդ դրամ ընդհանուր արժեքով, այսինքն՝ նախորդ տասնօրյակի համեմատ անվավեր կամ չեղյալ ճանաչված հարկային հաշիվների քանակը նվազել  է 894 հատով, իսկ ընդհանուր արժեքը՝ 400մլն դրամով:

Հարկային հսկողական միջոցառումներին զուգահեռ իրականացվում է նաև օպերատիվ- հետախուզական աշխատանք հարկային մարմնի կողմից առաջադրված ցուցանիշների ինքնուրույն բարելավման պահանջը չընդունած հարկ վճարողների մոտ: Մասնավորապես, սեպտեմբերի 3-րդ տասնօրյակում նշված հարկ վճարողների մոտ իրականացվել է օպերատիվ-հետախուզական 15 միջոցառում` կապված  հարկային հաշիվների դուրս գրման նկատմամբ հսկողության հետ,  բյուջե հետ փոխհարաբերությունների ճշտության 6  ստուգում և  10 չափագրում, իսկ  190 հարկ վճարողի մոտ դրանք ընթացքի մեջ են: Տասնօրյակում ավարտված ՕՀՄ-ների արդյունքում հարկ վճարողներին առաջադրվել է 4.8մլն դրամի տուգանք, իսկ ԲՍ-ների արդյունքում՝ 43.7մլն դրամ լրացուցիչ վճարման գումար, այդ թվում՝ «ԱՍԷԴԼ»՝ 14.2մլն դրամ, «ԴՈՒՍՏՐ ՄԱՐԻԱՆՆԱ»՝ 10.6մլն դրամ, «ՍՊԻՏԱԿ-1»՝ 7.3մլն դրամ և այլն:

Շարունակվում է նաև ցուցանիշների բարելավման պահանջն ընդունած հարկ վճարողների կողմից ճշտված հաշվարկների ներկայացման գործընթացը, որի արդյունքում առաջանում են լրացուցիչ հարկային պարտավորություններ: Այսպես, փաստաթղթաշրջանառության բարելավման, գների կարգավորման, դուրս գրվող հարկային հաշիվների քանակի ավելացման, նախորդ ժամանակաշրջանների համար ԱԱՀ-ի և տարեկան շահութահարկի ճշտված հաշվարկների ներկայացման, ինչպես նաև  հարկային բեռի ավելացման միջոցով 55 հարկ վճարողի մոտ առաջացել է 55.6մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն:

Աշխատողների իրական թվաքանակի հայտարարագրման, աշխատավարձերի իրական մակարդակների արտացոլման հետևանքով 70 հարկ վճարողի մոտ աշխատողների թվաքանակն ավելացել է 170-ով և առաջացել է 60.1մլն դրամի լրացուցիչ եկամտային հարկ:

Ընդհանուր առմամբ՝ սեպտեմբերի երրորդ տասնօրյակում ՀՀ ՖՆ կողմից իրականացված աշխատանքների և հսկողական միջոցառումների արդյունքում առաջացել է մոտ 395 մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն:

11.09-20.09.2014թ. ընթացքում 10մլն դրամից ավելի ընդհանուր արժեքով հարկային հաշիվներ անվավեր կամ չեղյալ ճանաչած հարկ վճարողների ցանկ.

24/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.38
-0.06
Եվրո (EUR)
413.31
-1.67
Ռուբլի (RUR)
4.2722
-0.0498
Լարի (GEL)
138.89
+0.22
50055
-535
Արծաթ
761.55
-5.39