Ֆինանսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 421.00+1.00 EUR SELL - 425.00+1.00
OIL:  BRENT - 96.00+0.57 WTI - 92.03+1.11
COMEX:  GOLD - 4491.70+1.48 SILVER - 66.54+1.49
COMEX:  PLATINUM - 1809.80+1.49
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.25-1.01 EUR/GBP - 1.1625+0.28
FOREX:  EUR/USD - 1.1625+0.28 GBP/USD - 1.3526+0.26
STOCKS RUS:  RTSI - 802.99+1.49
STOCKS US: DOW JONES - 53686.11+1.18 NASDAQ - 26584.06+1.40
STOCKS US: S&P 500 - 7747.71+1.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 65020.94+1.26 TOPIX - 4103.23+0.03
STOCKS CHINA:  HANG SENG - 25650.87+1.74 SSEC - 3930.12-0.30
STOCKS EUR:  FTSE100 - 10831.52+0.70 CAC40 - 8286.40+0.07
STOCKS EUR:  DAX - 26003.32+0.63
04/09/2026  CBA:  USD - 363.85-0.34 GBP - 492.36+0.99
04/09/2026  CBA:  EURO - 422.87+0.34
04/09/2026  CBA:  GOLD - 52257+945 SILVER - 767.92+22.12
ՊԵԿ. հոկտեմբերի առաջին տասնօրյակում իրականացված հսկողական միջոցառումների արդյունքում առաջացել է մոտ 5 մլրդ դրամի հարկային պարտավորություն
13/10/2014 19:38
Կիսվել

ՊԵԿ. հոկտեմբերի առաջին տասնօրյակում իրականացված հսկողական միջոցառումների արդյունքում առաջացել է մոտ 5 մլրդ դրամի հարկային պարտավորություն

Տնտեսության մեջ փաստաթղթաշրջանառության ապահովման նպատակով հոկտեմբերի 1-10-ը հարկ   վճարողների   հետ   իրականացված  աշխատանքների  վերաբերյալ

Ֆինանսների նախարարությունը հոկտեմբերի 1-10-ը շարունակել է հարկային կարգապահության համապատասխան ցուցանիշների բարելավման պահանջը չընդունած կամ ոչ հիմնավոր բացատրություններ ներկայացրած հարկ վճարողների նկատմամբ շրջանառությունների  և գների թերհայտարարագրումների, չգրանցված վարձու աշխատողների բացահայտման և մյուս  ուղղություններով տարվող հարկային հսկողության աշխատանքները: Հաշվետու տասնօրյակում ավարտված բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 18 ստուգումների արդյունքում արձանագրվել է 3մլրդ 884.8մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն, այդ թվում` «ԴԱՆԴԻ ՓՐԻՇՍ ՄԵԹԱԼՍ ԿԱՊԱՆ» ՓԲԸ՝ 3մլրդ 809մլն դրամ,  «ՔՐԱՈՒՆ ՔԵՄԻՔԱԼ » ՍՊԸ՝ 9մլն դրամ, «ԱՐ-ԳՈ ՌԻԵԼԹԻ»  ՍՊԸ` 8մլն դրամի, «ԿԱՖԵ ԴՅՈՒ ԲՐԱԶԻԼ» ՍՊԸ՝ 5.6մլն դրամ  և այլն:

Շրջանառությունների, գների և ապրանքային մնացորդների ճշգրտման նպատակով  34 հարկ վճարողի մոտ իրականացվել են չափագրումներ, 20-ի մոտ՝ հսկիչ գնումներ և այլն: Աշխատողի աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու  6 ստուգումների արդյունքում հայտնաբերվել է 27 չգրանցված աշխատող և արձանագրվել է 12.5մլն դրամի հարկային պարտավորություն, այդ թվում՝ «ԱՐՄԵՆԻԱ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԲԸ-ի մոտ 20 չգրանցված աշխատող՝ 12մլն դրամ: Չփաստաթղթավորված գործարքների մասով այլ հարկ վճարողների հարկային պարտականությունները չկատարելուն օժանդակելու բացահայտումներին ուղղված հարկային հսկողության շրջանակում հոկտեմբերի առաջին տասնօրյակում 3 հարկ վճարողի մոտ կատարվել է լրացուցիչ հարկային պարտավորությունների նախնական հաշվարկ՝  45.5մլն դրամի չափով և նյութերն ուղարկվել են Իրավախախտումների հայտնաբերման և վարչական վարույթների իրականացման վարչություն: Այդ ընկերություններն արդեն ներկայացրել են ճշտված հաշվարկներ:

Հարկային հսկողական միջոցառումներին զուգահեռ իրականացվում է նաև օպերատիվ-հետախուզական աշխատանք հարկային մարմնի կողմից առաջադրված ցուցանիշների ինքնուրույն բարելավման պահանջը չընդունած հարկ վճարողների մոտ: Մասնավորապես, հոկտեմբերի 1-ին տասնօրյակում նշված հարկ վճարողների մոտ իրականացվել է օպերատիվ-հետախուզական 15 միջոցառում` կապված  հարկային հաշիվների դուրս գրման նկատմամբ հսկողության հետ,  բյուջե հետ փոխհարաբերությունների ճշտության 3 ստուգում և 4 չափագրում, իսկ 169 հարկ վճարողի մոտ դրանք ընթացքի մեջ են: Տասնօրյակում ավարտված ՕՀՄ-ների արդյունքում հարկ վճարողներին առաջադրվել է 7.4մլն դրամի տուգանք, իսկ ԲՍ-ների արդյունքում՝ 945.3մլն դրամ լրացուցիչ վճարման գումար, այդ թվում՝ «Ի ԷՄ ԷՅՋ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ»՝ 936.6 մլն դրամ, «Կոտայքի ճանապ.շահագ. և շինարարական»՝ 4.7մլն դրամ և այլն:

Մշտական հսկողության տակ առնված առավել խոշոր և թիրախային 100 ներմուծող և արտադրող հարկ վճարողների մոտ 2014 թվականի հոկտեմբերի 1-ից 10-ն ընկած ժամանակահատվածում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ մատակարարների կողմից դուրս գրված  հարկային հաշիվների քանակի աճը կազմել է 50 հազար 367 հատ կամ 106%, որոնցում արտացոլված շրջանառության գումարը աճել է 466.3մլն դրամով կամ 8%-ով: Այդ աճը պայմանավորված է մի քանի խոշոր հարկ վճարողների կողմից դուրս գրված հարկային հաշիվների և շրջանառությունների աճով, որոնցից առանձնացման ենթակա են՝ «ԱԼԵՔՍ ԳՐԻԳ»՝ 405.9մլն (1636 հատ), «Գրանդ Քենդի հայ-կանադական ՀՁ»՝ 211.5մլն (11976 հատ), «ՎԻՏԵՍ»՝ 228.7մլն  դրամ (նույն քանակի պարագայում) ընկերությունները: Նշված հարկ վճարողների մոտ 2014 թվականի հոկտեմբերի 1-ից 10-ն ընկած ժամանակահատվածում նախորդ ամսվա նույն ժամանակաշրջանի համեմատ մատակարարների կողմից դուրս գրված  հարկային հաշիվների քանակի աճը կազմել է 10 հազար 901 հատ կամ 13%, որոնցում արտացոլված շրջանառության գումարն աճել է 778.7մլն դրամով կամ 14%-ով:

Ստվերային շրջանառությունների կրճատման ուղղությամբ իրականացվող միջոցառումներով Ֆինանսների նախարարությունն էլեկտրոնային հարկային հաշիվների շարժի դիտարկմամբ պարզել է, որ սեպտեմբերի 21-ից 30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ողջ տարածքում օբյեկտիվ կամ սույբեկտիվ պատճառներով տնտեսվարող սուբյեկտների կողմից անվավեր կամ չեղյալ է ճանաչվել 3885 էլեկտրոնային հարկային հաշիվ՝ 2.2մլրդ դրամ ընդհանուր արժեքով:

ՀՀ ֆինանսների նախարարի 23.07.2014թ. «Էլեկտրոնային եղանակով դուրս գրված հարկային հաշիվների նկատմամբ հսկողություն իրականացնելու մասին» հանձնարարականի համաձայն՝ ՀՏ-ների (ՏՀՏ) կողմից իրականացվում են հարկային հաշիվների անվավեր կամ չեղյալ ճանաչման դեպքերի ամենօրյա վերլուծություններ, որոնց արդյունքում չեղյալ և անվավեր ճանաչման հաճախ կրկնվող դեպքերում համապատասխան հարկ վճարողներին ուղարկված իրազեկման թերթիկներին համապատասխան նրանց կողմից տրված բացատրությունների հիման վրա գնահատվել է հարկ վճարողների ռիսկայնությունը: Յուրաքանչյուր ամսվա արդյունքներով ռիսկային համարված հարկ վճարողների մոտ նախատեսվել և իրականացվում են հարկային ընթացիկ հսկողության միջոցառումներ: Մասնավորապես՝ սեպտեմբերի ընթացքում այդ առումով ռիսկային համարված տնտեսվարողների մոտ իրականացվել է բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 13 ստուգում՝ 122.6մլն դրամ արձանագրված գումարով, 6 հսկիչ գնում, 19 չափագրման ուսումնասիրություն, 3 ՀԴՄ ստուգում, 3 օպերատիվ-հետախուզակական միջոցառում, ընթացքի մեջ է բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 8 ստուգում, 2 հսկիչ գնում, 6 չափագրման ուսումնասիրություն, 1 հանդիպակած ստուգում, նախատեսվում է իրականացնել՝ բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 6 ստուգում, 1 ՀԴՄ ստուգում, և 37 չափագրման ուսումնասիրություն:

Շարունակվում է նաև ցուցանիշների բարելավման պահանջն ընդունած հարկ վճարողների կողմից ճշտված հաշվարկների ներկայացման գործընթացը, որի արդյունքում առաջանում են լրացուցիչ հարկային պարտավորություններ: Այսպես, փաստաթղթաշրջանառության բարելավման, գների կարգավորման, դուրս գրվող հարկային հաշիվների քանակի ավելացման, նախորդ ժամանակաշրջանների համար ԱԱՀ-ի և տարեկան շահութահարկի ճշտված հաշվարկների ներկայացման, ինչպես նաև  հարկային բեռի ավելացման միջոցով 60 հարկ վճարողի մոտ առաջացել է 57.3մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն:

Աշխատողների իրական թվաքանակի հայտարարագրման, աշխատավարձերի իրական մակարդակների արտացոլմանն ուղղված աշխատանքների արդյունքումև 36 հարկ վճարողի մոտ 40-ով ավելացել է աշխատողների թվաքանակը:

Ընդհանուր առմամբ՝ հոկտեմբերի առաջին տասնօրյակում ՀՀ ՖՆ կողմից իրականացված աշխատանքների և հսկողական միջոցառումների արդյունքում առաջացել է մոտ 4մլրդ 952.7մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն:

04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
52257
+945
Արծաթ
767.92
+22.12