Հունվար-սեպտեմբերին միջին անվանական աշխատավարձը կազմել է 165 հազար դրամ
Հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 165 հազար 363 ՀՀ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 7.6%-ով, մինչդեռ իրական աշխատավարձի աճը եղել է «սահմանափակ»: Հունվար-սեպտեմբերին մեր երկրում տարեկան կտրվածքով գրանցվել է 2.9% գնաճ:
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ հաշվետու ամիսներին պետական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 144 հազար 851 ՀՀ դրամ՝ տարեկան կտրվածքով աճելով 7.3%-ով, իսկ մասնավոր հատվածում՝ 194 հազար 361 ՀՀ դրամ՝ աճելով 7.8%-ով: