Միլիարդատերեր 2014. Նյու-Յորքում ապրում է 103 միլիարդատեր
«Բիզնես 24»-ը շարունակում է ներկայացնել Wealth X վերլուծական գործակալության և UBS բանկի հրապարակած համատեղ «Wealth X and UBS Billionaire Census 2014» զեկույցը:
Ըստ ներկայացված տվյալների՝ աշխարհի միլիարդատերերի 34%-ը ապրում է 20 խոշորագույն քաղաքներում, որոնք և կազմում են հարուստ մարդկանցով հարուստ քաղաքների վարկանիշը: Այս վարկանիշը գլխավորում է Նյու-Յորքը, որտեղ ապրում է 103 միլիարդատեր: առաջին եռյակում ընդգրվել են նաև Մոսկվան և Հոնկոնգը: Այս քաղաքներում ապրում են համապատասխանաբար 85 և 82 միլիարդատերեր:
Միլիարդատերերի համար ամենագրավիչ քաղաքների առաջին տասնյակի մյուս քաղաքներն են՝ Լոնդոն (72 միլիարդատեր), Չինաստան (37 միլիարդատեր), Սան Պաուլո (36 միլիարդատեր), Ստամբուլ (35 միլիարդատեր), Դուբայ (34 միլիարդատեր), Փարիզ (33 միլիարդատեր) և Սինգապուր (32 միլիարդատեր):
«Միլիարդատերեր 2014» հոդվածների շարքի մյուս հրապարակումներին ծանոթանալու համար սեղմեք այստեղ: