Պաշտոնական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 421.00+1.00 EUR SELL - 425.00+1.00
OIL:  BRENT - 96.00+0.57 WTI - 92.03+1.11
COMEX:  GOLD - 4491.70+1.48 SILVER - 66.54+1.49
COMEX:  PLATINUM - 1809.80+1.49
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.25-1.01 EUR/GBP - 1.1625+0.28
FOREX:  EUR/USD - 1.1625+0.28 GBP/USD - 1.3526+0.26
STOCKS RUS:  RTSI - 802.99+1.49
STOCKS US: DOW JONES - 53686.11+1.18 NASDAQ - 26584.06+1.40
STOCKS US: S&P 500 - 7747.71+1.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 65020.94+1.26 TOPIX - 4103.23+0.03
STOCKS CHINA:  HANG SENG - 25650.87+1.74 SSEC - 3930.12-0.30
STOCKS EUR:  FTSE100 - 10831.52+0.70 CAC40 - 8286.40+0.07
STOCKS EUR:  DAX - 26003.32+0.63
04/09/2026  CBA:  USD - 363.85-0.34 GBP - 492.36+0.99
04/09/2026  CBA:  EURO - 422.87+0.34
04/09/2026  CBA:  GOLD - 52257+945 SILVER - 767.92+22.12
Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովայի գլխավորած պատվիրակությանը
10/11/2014 09:39
Կիսվել

Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովայի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շաբաթընդունել է Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովային և նրա գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել հայ-ռուսական առողջապահական առաջին համաժողովին մասնակցելու նպատակով:

Նախագահը ողջունել է հյուրերին, կարևորել հայ-ռուսական առողջապահական առաջին համաժողովի անցկացումը և հույս հայտնել, որ այն երկուստեք օգտակար ու արդյունավետ կլինի: Սերժ Սարգսյանի խոսքով՝ համաժողովը, հիմք դնելով առողջապահության ոլորտում համագործակցության նոր ձևաչափի, անկասկած, կհարստացնի հայ-ռուսական դաշնակցային գործընկերությունը և կնպաստի երկու երկրների միջև ռազմավարական հարաբերությունների առավել ամրապնդմանը:

Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ առողջապահության խնդիրները բազմաթիվ են և առնչվում են յուրաքանչյուր մարդու, շոշափում՝ երկրների և ժողովուրդների սոցիալ-տնտեսական կյանքի բոլոր կողմերը: Այդ խնդիրները, Նախագահի համոզմամբ, սահմաններ չեն ճանաչում, ուստի չափազանց կարևոր է միավորել բոլոր պետությունների ջանքերը ՝ մեծ, թե փոքր, հարուստ ու զարգացած, թե զարգացող: Էբոլա համաճարակի օրինակը, որը լուրջ մարտահրավեր է ոչ միայն աֆրիկյան պետությունների համար, Սերժ Սարգսյանի խոսքով, ասվածի լավագույն վկայությունն է:

ՌԴ առողջապահության նախարարը համակարծիք է եղել, որ աշխարհում առողջապահության առջև բազմաթիվ մարտահրավերներ կան, որոնք առանց ջանքերի համատեղման, միմյանց աջակցության, ժամանակակից գիտական ձեռքբերումներին հաղորդակից դառնալու և փորձի փոխանակման, հնարավոր չի լինի հաղթահարել:

Վերոնիկա Սկվորցովան իր գլխավորած պատվիրակության անունից շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին՝ ընդունելության և առողջապահության խնդիրների նկատմամբ մշտական ուշադրության համար: Նա նշել է, որ բոլոր մասնակիցները երևանյան համաժողովին պատրաստվել էին մանրազնին, ինչն ունեցավ իր հստակ արդյունքները. ստորագրվեցին ոլորտի զարգացման համար զգալի նշանակություն ունեցող և հեռանկարային մի շարք փաստաթղթեր, սերտ կապեր հաստատվեցին ՀՀ առողջապահության նախարարության և Երևանի պետական բժշկական համալսարանի առաջատար պրոֆեսորների հետ, պայմանավորվածություններ ձեռք բերվեցին համաժողովին պարբերական բնույթ հաղորդելու և դրա շրջանակներում շարունակելու խորացնել առողջապահության ոլորտում երկու երկրների համագործակցությունը: Ըստ այդմ, հաջորդ համաժողովը նախատեսված է անցկացնել Մոսկվայում:

04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
52257
+945
Արծաթ
767.92
+22.12