Sotheby's աճուրդում վաճառվել է աշխարհի ամենաթանկ ժամացույցը
Ժնևի Sotheby’s աճուրդի տանը 21,3 մլն դոլարով վաճառվել է աշխարհի ամենաթանկ ժամացույցը:
Henry Graves Supercomplication անվանումով գրպանի ժամացույցը, որը պատրաստված է 24 կարատանոց զուտ ոսկուց, կշռում է կես կիլոգրամ: Այն արտադրվել է շվեյցարական Patek Philippe հայտնի ընկերության կողմից` 1930-ականների սկզբին, նյույորքյան բանկիր Հենրի Գրեյվզի պատվերով: Վերջինս իր մագնատ ընկերների հետ գրազ էր եկել, որ կդառնա աշխարհի ամենաբարդ ժամացույցի կրողը:
920 դետալներից բաղկացած ժամացույցի ստեղծման համար պահանջվել է 8 տարի: Բացի ստանդարտ սլաքներից, այն ունի նաև 24 տարբեր մեխանիզմներ, այդ թվում` օրացույց, լուսնի փուլերը ցույց տվող գործառույթ և այլն:
Ժամացույցի վերջին սեփականատերը եղել է քաթարցի արվեստի սիրահար Սաուդ բին Մուհամեդ ալ Թանին, ում մահից ընդամենը երկու օր հետո ժամացույցը դրվել է աճուրդի: