ՀՀ Կենտրոնական բանկ. փոխարժեքներ և թանկարժեք մետաղների գներ 12/11/14
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` նոյեմբերի 12-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.03 դրամով և կազմել 415.33 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 1.66 դրամով և կազմել 516.80 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.02 դրամով և կազմել 8.95 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 3.50 դրամով և կազմել 661.83 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինը նվազել է 72.32 դրամով և կազմել 15442.94 դրամ: Արծաթի գինը նվազել է 1.32 դրամով և կազմել 207.91 դրամ: Պլատինի գինը նվազել է 185.77 դրամով և կազմել 15957.04 դրամ: