Հանրապետությունում գրանցվել է առևտրի 5.2% աճ
Հունվար-սեպտեմբերին մեր հանրապետությունում առևտրի շրջանառությունը կազմել է 1642,47 մլրդ ՀՀ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը աճել է 5.2%-ով:
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ առևտրի ընդհանուր ծավալում մանրածախ առևտրի մասնաբաժինը կազմել է 60%: Մեծածախ առևտրի մասնաբաժինը կազմել է 36.5%, իսկ ավտոմեքենաների առևտրի ծավալը՝ 3.5%:
Հաշվետու ամիսներին հանրապետությունում մանրածախ առևտրի ծավալն աճել է 3.2%-ով, մեծածախ առևտրինը՝ 9.1%-ով, ավտոմեքենաների առևտուրը՝ 2.4%-ով: