ՀՀ Կենտրոնական բանկ. փոխարժեքներ և թանկարժեք մետաղների գներ 21/11/14
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` նոյեմբերի 21-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 1.27 դրամով և կազմել 418.40 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.93 դրամով և կազմել 520.15 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.20 դրամով և կազմել 9.13 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 0.19 դրամով և կազմել 653.79 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինը նվազել է 31.87 դրամով և կազմել 16007.73 դրամ: Արծաթի գինը նվազել է 0.14 դրամով և կազմել 217.92 դրամ: Պլատինի գինն աճել է 22.34 դրամով և կազմել 16196.05 դրամ: