Հունվար-հոկտեմբերին միջին անվանական աշխատավարձը կազմել է 166 հազար դրամ
Հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 166 հազար 300 ՀՀ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 7.8%-ով, մինչդեռ իրական աշխատավարձի աճը եղել է «սահմանափակ»: Հունվար-հոկտեմբերին մեր երկրում տարեկան կտրվածքով գրանցվել է 2.9% գնաճ:
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ հաշվետու ամիսներին պետական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 145 հազար 693 ՀՀ դրամ՝ տարեկան կտրվածքով աճելով 7.4%-ով, իսկ մասնավոր հատվածում՝ 195 հազար 364 ՀՀ դրամ՝ աճելով 8.0%-ով: