Այլ Լուրեր

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Ճապոնիայում ետ կանչված ավտոմեքենաների թիվը կազմում է 2,6 միլիոն
27/11/2014 16:22
Կիսվել

Ճապոնիայում ետ կանչված ավտոմեքենաների թիվը կազմում է 2,6 միլիոն

Ճապոնիայում ետ կանչված ավտոմեքենաների թիվն (անվտանգության բարձիկների թերություններով պայմանավորված) արդեն հասել է 2,6 միլիոնի:

Toyota և Daihatsu ավտոկոնցեռններն այսօր հայտարարել են համապատասխանաբար` 43,4 հազար և 27,5 հազար մեքենայի ետկանչի մասին` Takata ընկերության կողմից արտադրվող անվտանգության բարձիկներում հայտնաբերված թերությունների պատճառով:

Ճապոնիայի տրանսպորտի նախարարության տվյալներով` առայսօր երկրում ետ է կանչվել 2,54 մլն ավտոմեքենա: Այսպիսով, Ճապոնիայի կողմից ետ կանչված մեքենաների ընդհանուր թիվը 2,54 միլիոն միավորից ներկայում հասել է 2,6 միլիոնի: Նախարարությունում այս պահի դրությամբ իրենց ավտոմեքենաների ետկանչի մասին հայտարարագրեր են ներկայացրել ճապոնական Toyota Motor Corporation, Honda Motor Co. Ltd., Suzuki Motor Corporation, Nissan Motor Co. Ltd, Fuji Heavy Industries Ltd., Daihatsu Motor Co. Ltd. ընկերությունները:

Ի դեպ, օրեր առաջ ԱՄՆ-ում Honda Motor ավտոկոնցեռնի դեմ հայց էր ներկայացվել, ըստ որի` ընկերությունը երկար ժամանակ թաքցրել է ուղևորների և վարորդի անվտանգությանն առնչվող կարևորագույն տեղեկատվություն: Ավելի վաղ, Honda-ն ետ էր կանչել 170 հազար ավտոմեքենա` կրկին Takata ընկերության կողմից արտադրվող անվտանգության բարձիկներում հայտնաբերված թերությունների պատճառով:

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75