Այլ Լուրեր

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50+0.00 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 104.35-1.86 WTI - 94.08-0.70
COMEX:  GOLD - 4084.80-1.64 SILVER - 55.55-6.10
COMEX:  PLATINUM - 1612.00-3.57
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.64-0.37 EUR/GBP - 1.1224+0.13
FOREX:  EUR/USD - 1.1224+0.13 GBP/USD - 1.3249-0.17
STOCKS RUS:  RTSI - 905.53-0.92
STOCKS US: DOW JONES - 51621.48-0.09 NASDAQ - 26692.87-1.88
STOCKS US: S&P 500 - 7718.94-1.11
STOCKS JAPAN:  NIKKEI - 64425.95-4.90 TOPIX - 3999.34-2.38
STOCKS CHINA:  HANG SENG - 24062.72-1.03 SSEC - 3707.48-1.59
STOCKS EUR:  FTSE100 - 10724.86+0.70 CAC40 - 7873.11+0.58
STOCKS EUR:  DAX - 25298.61+0.15
15/10/2026  CBA:  USD - 361.49+0.06 GBP - 479.12-0.24
15/10/2026  CBA:  EURO - 405.41+1.01
15/10/2026  CBA:  GOLD - 47526-925 SILVER - 679.78-19.87
Ավարտվեց Օձունի տաճարի վերականգնումը
01/12/2014 13:23
Կիսվել

Ավարտվեց Օձունի տաճարի վերականգնումը

Լոռու մարզի Օձուն գյուղի 6-րդ դարի ՍԲ Մարիամ Աստվածածնի եկեղեցու վերականգնողական աշխատանքները հաջողությամբ ավարտվեցին: Կատարող «ԼևԳուկ» ընկերությունն ուժեղացրեց շինությունը ներքին ամրացման մեթոդով՝ սահմանափակելով արտաքին տեսքի միջամտությունը թռուցիկ շտկումներով՝ որմերի մաքրում և որակը կորցրած կրաշաղախի փոփոխություն:

«Մենք ավելի շուտ հնագույն տաճարի բուժմամբ էինք զբաղված, քան նորոգմամբ: Ջանում էինք նվազագույնս խառնվել շենքի կառույցին, որպեսզի պահպանվի նրա ճարտարապետական և պատմական արժեքը», – ասաց «ԼևԳուկ» ՓԲԸ գործադիր տնօրեն Լևիկ Ղուկասյանը, որն արդեն վերականգնել է քսանից ավելի հայկական եկեղեցիներ և վանահամալիրներ:  

Օձունի եկեղեցուն, որը կանգուն էր 15 դար, սպառնում էին ճեղքերը  և տանիքին ու որմերի վրա Լոռու խոնավ կլիմայի պատճառով աճած բույսերի արմատները: Շատ տեղերում շաղախն ի սպառ լվացվել էր: Վերանորոգման երկարաձգումը կհանգեցներ տաճարի քանդմանը արտաքին գործոնների ազդեցությամբ, որոնց հավանականությունը երկրաշարժավտանգ այս տարածքում շատ բարձր է:

Ըստ Լ.Ղուկասյանի,  ներքին ամրացման ինքնատիպ մեթոդների մշակմանը մասնակցել են լավագույն հայակական ճարտարագետները և Միլանի (Իտալիա) պոլիտեխնիկական ինստիտուտի մասնագետները: Աշխատանքի ընթացքում կիրառվել են ապակեմանրաթելային ճոպաններ և գործվածքներ, որոնց միջոցով ամրացվել են գմբեթը, վեղարը և որմերը: Կոռոզիայի ավերիչ ազդեցությունից խուսափելու համար վերանորոգողները փոխարինել են նախկին երկաթյա ամրանները բարձրարդյունավետ եվրոպական սոսինձներով:

Նախապատրաստական աշխատանքների ընթացքում բացահայտվել են 6-րդ դարի քանդակների դրվագներ և կղմինդր, հին կենցաղի առարկաներ: Բացի այդ, վեղարի տակ պահպանվել է գինու շիշ՝ Աբովյան եղբայրների միջոցներով 1889 թ. իրականացված վերանորոգման արդյունքների մասին գրությամբ: Փաստաթուղթը փոխանցվել է Մատենադարան վերականգնման և ուսումնասիրման համար: 

Լևիկ Ղուկասյանն ընդգծեց, որ կատարողների և պատվիրատուի՝ ծագումով Լոռու տարածաշրջանից մոսկովյան գործարար Մովսես Ձավարյանի միջև համագործակցությունը, նա է տրամադրել տաճարի վերականգնման միջոցները, չափազանց արդյունավետ էր և վստահության արժանի: 

«Նման վերականգնում իր ծավալով և տեխնիկական լուծումներով Հայաստանում դեռ չէր եղել: Հաջողվեց փրկել և ժառանգների համար պահպանել մեր պատմաճարտարապետական գլուխգործոցը: Մենք շնորհակալ ենք «ԼևԳուկ» ընկերությանը, որը հաջող ավարտին հասցրեց վերականգնման աշխատանքների ողջ համալիրը: Լրացուցիչ նախագծի հաստատումից հետո այս ընկերությունը կբարենորոգի ջրահեռացումը տաճարի արտաքին գավիթներում, և այդ դեպքում մեր առաքելությունը կարելի է համարել ավարտված: Հույս ունենք, որ բարենորոգված Օձունի մարգարիտը կանգուն կմնա բազում դարեր», – ասաց «Օձունի վերածնունդ» ծրագրի համակարգող Արմեն Դավթյանը:

15/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.49
+0.06
Եվրո (EUR)
405.41
+1.01
Ռուբլի (RUR)
4.3065
+0.0045
Լարի (GEL)
139.22
+0.21
47526
-925
Արծաթ
679.78
-19.87