Սոցիալական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 419.00+0.00 EUR SELL - 422.00-2.00
OIL:  BRENT - 104.32-4.09 WTI - 100.05-3.26
COMEX:  GOLD - 4366.20+0.04 SILVER - 64.55+2.30
COMEX:  PLATINUM - 1797.60+1.24
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.62-0.55 EUR/GBP - 1.1596-0.04
FOREX:  EUR/USD - 1.1596-0.04 GBP/USD - 1.3518+0.19
STOCKS RUS:  RTSI - 852.84+2.19
STOCKS US: DOW JONES - 52573.29+0.37 NASDAQ - 26333.04+0.30
STOCKS US: S&P 500 - 7656.98+0.27
STOCKS JAPAN:  NIKKEI - 64011.34-1.93 TOPIX - 4028.30-0.65
STOCKS CHINA:  HANG SENG - 24805.63-0.60 SSEC - 3888.11-1.18
STOCKS EUR:  FTSE100 - 10650.44-0.18 CAC40 - 8179.77+0.28
STOCKS EUR:  DAX - 25568.56-0.03
11/09/2026  CBA:  USD - 363.28-0.61 GBP - 490.61-1.99
11/09/2026  CBA:  EURO - 421.11-1.98
11/09/2026  CBA:  GOLD - 50987-664 SILVER - 767.47-7.67
Երևանի քաղաքապետարան. Բացվել են ևս երեք վերգետնյա անցումներ
10/12/2014 17:33
Կիսվել

Երևանի քաղաքապետարան. Բացվել են ևս երեք վերգետնյա անցումներ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ մայրաքաղաքում տրանսպորտային երթևեկությունն ու հետիոտնային անցուդարձն առավել անվտանգ դարձնելու նպատակով 2012 թվականից կառուցվում են վերգետնյա անցումներ: 2014 թվականին կառուցված երեք անցումներում կատարված աշխատանքներին հետևել է Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը:

Քաղաքապետի տեղակալը նշել է, որ այս նախաձեռնության համար համայնքային բյուջեից գումար չի ծախսվել, քանի որ գաղափարը կյանքի է կոչվում Երևանի քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության արդյունքում  և այդ համագործակցության  լավագույն օրինակներից է:  

Ծրագրի մեկնարկից մինչ օրս կառուցվել է ընդհանուր առմամբ վերգետնյա 14 անցում, որոնցից 3-ը`2014 թվականին,մայրաքաղաքի Կիևյան և Չարենցի փողոցներում, ինչպես նաև Թբիլիսյան խճուղում: Կիևյան փողոցի վերգետնյա անցումը գտնվում է Երևանի քաղաքապետարանի համար 63 հիմնական դպրոցի հարևանությամբ: Դավիթ Օհանյանը զրուցել է դպրոցի աշակերտների, ծնողների և տարածքի բնակիչների  հետ և հորդորել խնամքով վերաբերվել համայնքային գույքին:

Վերջիններս էլ   շնորհակալություն են հայտնել անվտանգ անցուդարձ ապահովելու համար և պարտավորվել օգտվել միայն վերգետնյա և սահմանված վայրերում նշագծված անցումներից: 2015 թվականին վերգետնյա անցումների կառուցման հարցում ևս հաշվի կառնվեն բնակիչների կարծիքներն ու առաջարկությունները: Վերգետնյա անցումները կշարունակվեն տեղակայվել այն վայրերում, որտեղ քաղաքաշինական առումով որևէ խնդիր չեն առաջացնի:

11/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.28
-0.61
Եվրո (EUR)
421.11
-1.98
Ռուբլի (RUR)
4.2971
+0.008
Լարի (GEL)
139.37
-0.06
50987
-664
Արծաթ
767.47
-7.67