Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի գործունեության 20-ամյակի կապակցությամբ աշխատակիցները արժանացել են Երևանի քաղաքապետի պարգևների
15/12/2014 15:00
Կիսվել

«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի գործունեության 20-ամյակի կապակցությամբ աշխատակիցները արժանացել են Երևանի քաղաքապետի պարգևների

Երևանի քաղաքապետարանի «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի գործունեության 20-ամյակի կապակցությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է տնօրեն Լիդա Մուրադյանի և բժշկական կենտրոնի բժիշկների հետ: Շնորհավորելով բժշկական կենտրոնի հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ` Երևանի քաղաքապետը շնորհակալություն է հայտնել նրանց նվիրական աշխատանքի համար, ընդգծելով, որ բժշկական կենտրոնի բժիշկներից շատերն իրենց մասնագիտական հմտության շնորհիվ հազարավոր մարդկանց նվիրել են ամենաթանկը՝ կյանք: 

«Մենք իրականում հպարտ ենք, որ ունենք ձեզ նման մասնագետներով հարուստ բժշկական կենտրոն, որն իր ուրույն տեղն ունի ոչ միայն Երևանում, այլև ամբողջ Հայաստանում ու տարածաշրջանում: Եվ դա ձեր 20-ամյա գործունեության և նվիրված աշխատանքի լավագույն գնահատականն է: Ու ես վստահեցնում եմ, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում այսուհետ էլ շարունակելու է աջակցել բժշկական կենտրոնին՝ ակնկալելով մասնագիտական նորանոր բարձունքների նվաճում»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Հանդիպման շրջանակում, «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի գործունեության 20-ամյակի կապակցությամբ, առողջապահության ոլորտում ներդրած նշանակալի ավանդի, սրտի վիրաբուժության բնագավառում ունեցած ձեռքբերումների և մեծ վաստակի համար, կենտրոնի գլխավոր սրտի վիրաբույժ Հրայր Հովակիմյանը պարգևատրվել է «Արգիշտի Առաջին» հուշամեդալով: Առողջապահության ոլորտում ներդրած նշանակալի ավանդի, երկարամյա և բարեխիղճ աշխատանքի համար «Երևան քաղաքի պատվավոր բժիշկ» հուշամեդալով էլ պարգևատրվել են «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի տնօրեն Լիդա Մուրադյանը, սրտաբան Սալբի Մխիթարյանը և անեսթեզիոլոգ Սարգիս Ղազարյանը: Բժշկական կենտրոնի մի շարք աշխատակիցներ էլ առողջապահության ոլորտում ձեռք բերած ակնառու հաջողությունների համար արժանացել են Երևանի քաղաքապետի պատվոգրերի և շնորհակալագրերի:

Շնորհակալություն հայտնելով գնահատանքի համար՝ «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի տնօրեն Լիդա Մուրադյանը վստահեցրել է, որ բժշկական կենտրոնը շարունակելու է մնալ առաջատարների շարքում: 

«Մեր ողջ կոլեկտիվի անունից իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում Ձեզ, պարոն քաղաքապետ, մշտական աջակցության համար: Մեր ամենօրյա աշխատանքում մենք զգում ենք այն հետևողականությունն ու մշտական ուշադրությունը, որ ցուցաբերվում է Ձեր և Երևանի քաղաքապետարանի կողմից ինչպես կենտրոն դիմող մեր բնակիչների, այնպես էլ ողջ աշխատակազմի հանդեպ: Վստահեցնում եմ, որ մեր բժշկական կենտրոնը շարունակելու է պահպանել իր լավագույն ավանդույթներն ու մնալ առաջատարների շարքում»,- նշել է Լիդա Մուրադյանը:

Բժշկական կենտրոնի գործունեության 20-ամյակի կապակցությամբ առողջապահության բնագավառում ունեցած նշանակալի ձեռքբերումների համար նաև «Նորք-Մարաշ» ԲԿ կոլեկտիվն է պարգևատրվել «Երևան» ոսկե հուշամեդալով, որը հանդիպման ավարտին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնել է Լիդա Մուրադյանին:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2