Դրամի փոխարժեքը շարունակում է ռեկորդներ սահմանել
2014թ.-ի դեկտեմբերի 16-ի 10:30-ի դրությամբ, ՀՀ բանկերի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն, ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր ցուցանիշը կազմում է 505 դրամ, իսկ վաճառքի դեպքում՝ 515 դրամ: Կարելի է արձանագրել, որ 3 ժամվա ընթացքում ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճեց միջինը 10-15 դրամով: Միևնույն ժամանակ աճել է նաև Եվրոյի փոխարժերը՝ 628 դրամ՝ առք և 655 դրամ՝ վաճառք:
Այս պահի դրությամբ ռուբլու առքի ամենաբարձր ցուցանիշը կազմում է 8.17 դրամ, իսկ վաճառքինը՝ 8.60 դրամ: