
Դրամի փոխարժեքը շարունակում է նվազել՝ 1$ = 535 դրամ
2014թ.-ի դեկտեմբերի 16-ի 19:00-ի դրությամբ, ՀՀ բանկերի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն, ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր ցուցանիշը կազմում է 530դրամ, իսկ վաճառքի դեպքում՝ 535 դրամ: Կարելի է արձանագրել, որ 3 ժամվա ընթացքում ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճեց միջինը 20 դրամով: Միևնույն ժամանակ աճել է նաև Եվրոյի փոխարժերը՝ 660 դրամ՝ առք և 665 դրամ՝ վաճառք:
Այս պահի դրությամբ ռուբլու առքի ամենաբարձր ցուցանիշը կազմում է 7.95 դրամ, իսկ վաճառքի ամենացածրը՝ 8.20 դրամ: