Հունաստանը, Իռլանդիան և Սլովենիան ԵՄ բյուջե կվերադարձնեն 102 մլն եվրո
Եվրահանձնաժողովը մտադիր է Հունաստանից, Իռլանդիայից և Սլովենիայից ետ պահանջել 102 մլն եվրո, որը տրամադրվել էր այդ երկրներին` գյուղատնտեսությանն աջակցելու նպատակով: «Այդ միջոցները ետ կվերադարձվեն Եվրամիության բյուջե` ԵՄ կանոններին չհետևելու կամ գյուղատնտեսական ծախսերը ոչ ադեկվատ վերահսկելու պատճառով»,-ասված է ԵՀ հաղորդագրությունում:
Որոշ տվյալներով` ԵՀ-ը որոշել է ետ վերադարձնել այդ միջոցները Ռուսաստանի կողմից ԵՄ մի շարք գյուղատնտեսական ապրանքների ներկրման նկատմամբ սահմանված պատժամիջոցների արդյունքում:
Ընդ որում` այս տարվա մայիսին Հունաստանի զարգացման նախարարը հայտարարել էր, որ ԵՀ-ը հաստատել է 2014-2020 թվականների համար Հունաստանի զարգացման պետական ռազմավարական ծրագիրը (NSRF)` 26 մլրդ եվրո ընդհանուր ծավալով: