Ֆինանսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 410.00+0.00 EUR SELL - 416.00+0.00
OIL:  BRENT - 104.38-1.19 WTI - 92.44-0.70
COMEX:  GOLD - 4287.90+0.58 SILVER - 64.00+0.85
COMEX:  PLATINUM - 1800.80+2.77
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 157.19-0.77 EUR/GBP - 1.1388+0.18
FOREX:  EUR/USD - 1.1388+0.18 GBP/USD - 1.3251+0.33
STOCKS RUS:  RTSI - 849.31-1.01
STOCKS US: DOW JONES - 51828.62+0.93 NASDAQ - 27068.72+0.48
STOCKS US: S&P 500 - 7743.41+0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 65877.62-0.73 TOPIX - 4112.00-0.40
STOCKS CHINA:  HANG SENG - 24642.51+0.54 SSEC - 3823.62-1.67
STOCKS EUR:  FTSE100 - 10695.25+0.14 CAC40 - 8077.80-0.04
STOCKS EUR:  DAX - 25408.64+0.56
28/09/2026  CBA:  USD - 363.34-0.18 GBP - 481.64+0.19
28/09/2026  CBA:  EURO - 413.19-1.15
28/09/2026  CBA:  GOLD - 49776-87 SILVER - 759.48+16.39
KFW բանկի և Հայաստանի միջև ստորագրվել են դրամաշնորհային և վարկային համաձայնագրեր` ուղղված ՀՀ ջրային տնտեսության բարելավմանը
22/12/2014 12:53
Կիսվել

KFW բանկի և Հայաստանի միջև ստորագրվել են դրամաշնորհային և վարկային համաձայնագրեր` ուղղված ՀՀ ջրային տնտեսության բարելավմանը

Դեկտեմբերի 19-ին ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, KFW բանկի փոխնախագահ, Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Եվա Վիտտը և ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Խաչատրյանը ստորագրել են դրամաշնորհային և վարկային համաձայնագրեր: Հայաստանի Հանրապետության և KFW բանկի միջև ստորագրված «Համատեղված ջրային ռեսուրսների կառավարում/Ախուրյան գետ 1-ին փուլ» 50 մլն եվրո արժողությամբ վարկային և 2 մլն եվրո արժողությամբ դրամաշնորհային համաձայնագրերով տրամադրված միջոցները կուղղվեն Կապսի ջրամբարի վերականգնմանը, ինչպես նաև` վերջինիս ենթակառուցվածքների վերազինմանը: Նշյալ միջոցները բացառապես կօգտագործվեն գյուղատնտեսական ոռոգման նպատակով` Ախուրյան գետի վրա Կապսի ջրամբարը վերականգնելու և շինարարական աշխատանքներն ավարտելու, գետային համակարգի վերին հոսանքներում ջրի կառավարումը բարելավելու, ինչպես նաև` հարակից ծառայությունների համար: Վերոնշյալ վարկային համաձայնագրով նախատեսված միջոցները տրամադրվելու են 15 տարի մարման ժամկետով, որից 5-ն՝ արտոնյալ:

Հայաստանի Հանրապետության և KFW բանկի միջև կնքվել է նաև «Համայնքային ենթակառուցվածքների ծրագիր ІІ փուլ 3-րդ» ծրագրի շրջանակներում ուղեկցող միջոցառումների համար 1 մլն եվրո արժողությամբ լրացուցիչ ֆինանսավորման դրամաշնորհային համաձայնագիրը` ի լրումն 2013 թվականի դեկտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության և KFW բանկի միջև կնքված «Համայնքային Ենթակառուցվածքների Ծրագիր II – Փուլ 3-ի Ուղեկցող միջոցառումներ» 2,5 մլն եվրո արժողությամբ ֆինանսավորման համաձայնագրի: Համաձայնագրով նախատեսված ֆինանսական միջոցներն օգտագործվելու են «Համայնքային Ենթակառուցվածքների Ծրագիր ІІ փուլ 3-րդ»-ի շրջանակում խորհրդատվական ծառայությունների, մասնավորապես` ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի շրջանակում ակտիվների կառավարման և համեմատական համակարգի ներդրման համար:

28/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.34
-0.18
Եվրո (EUR)
413.19
-1.15
Ռուբլի (RUR)
4.3043
-0.0084
Լարի (GEL)
139.53
-0.02
49776
-87
Արծաթ
759.48
+16.39