
Microsoft-ը դադարեցրել է Windows 7-ի գործառույթների թարմացումը
Microsoft կորպորացիան դադարեցրել է Windows 7 օպերացիոն համակարգի համար նոր գործառույթների թողարկումը: Սակայն, ընկերությունը առնվազն մինչև 2020թ. հունվարի 14-ը օգտատերերի համար կշարունակի ապահովել ընդլայնված սպասարկում (օպերացիոն համակարգի անվտանգության հատվածում խոցելիությունների վերացում):
Այսպես կոչված` Mainstream Support-ը կներառի երաշխիքային սպասարկում, անվտանգությանը չվերաբերող սխալների շտկում, ինչպես նաև նոր գործառույթների թողարկում:
Ամենամեծ ժողովրդականությունը վայելող Windows 7 ՕՀ-ի սպասարկման դադարեցումն ընկերության հերթական քայլն է՝ օգտատերերին օպերացիոն համակարգի նոր տարբերակներ տեղափոխելու նպատակադրումով: