11 ամսում իրականացվել է 2076,46 մլրդ դրամի առևտուր
2014 թվականի հունվար-նոյեմբերին մեր հանրապետությունում մանրածախ առևտրի շրջանառությունը կազմել է 1244,84 մլրդ ՀՀ դրամ: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը աճել է 2.2%-ով: Արդյունքում, մանրածախ առևտրի մասնաբաժինը առևտրի համախառն ծավալում կազմել է 60%:
Հաշվետու ամիսներին հանրապետությունում մեծածախ առևտրի ծավալը աճել է 7.7%-ով և կազմել 755,07 մլրդ ՀՀ դրամ՝ ապահովելով շուրջ 36% մասնաբաժին: Միևնույն ժամանակ, ավտոմեքենաների առևտրի ծավալը կազմել է 76,54 մլրդ ՀՀ դրամ՝ տարեկան կտրվածքով գրանցելով մոտ 3.8% աճ: Ավտոմեքենաների առևտրի մասնաբաժինը կազմել է մոտ 4%:
Արդյունքում, հունվար-նոյեմբերին հանրապետությունում իրականացված առևտրի համախառն ծավալը կազմել է 2076,46 մլրդ ՀՀ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը աճել է 4.2%-ով: