Կահույքի արտադրության ծավալները կրճատվել են
2014 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին մեր երկրում արտադրվել է 2 մլրդ 415.7 մլն ՀՀ դրամի կահույք: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:
Ըստ ներկայացված վիճակագրության՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը կրճատվել է մոտ 4%-ով:
Նշենք, որ միայն նորյեմբերին մեր երկրում կահույքի արտադրության ծավալները կազմել են 325.2 մլն ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա նոյեմբեր ամսվա համեմատ ցուցանիշն աճել է 9%-ով: