Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 407.00+2.00
OIL:  BRENT - 104.79-3.63 WTI - 96.67-3.13
COMEX:  GOLD - 3956.90+1.34 SILVER - 50.72+0.94
COMEX:  PLATINUM - 1441.90+0.45
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.87-0.05 EUR/GBP - 1.1186-0.27
FOREX:  EUR/USD - 1.1186-0.27 GBP/USD - 1.3402-0.10
STOCKS RUS:  RTSI - 962.31-1.93
STOCKS US: DOW JONES - 51983.98+0.41 NASDAQ - 25164.36-1.07
STOCKS US: S&P 500 - 7541.40-0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86-0.33 TOPIX - 3930.28-0.88
STOCKS CHINA:  HANG SENG - 23393.32+0.42 SSEC - 3638.03+1.08
STOCKS EUR:  FTSE100 - 10761.33+0.29 CAC40 - 8047.69+0.98
STOCKS EUR:  DAX - 25981.09+0.63
02/11/2026  CBA:  USD - 360.5+0.36 GBP - 483.21-0.46
02/11/2026  CBA:  EURO - 403.9+0.54
02/11/2026  CBA:  GOLD - 45356-1264 SILVER - 580.68-26.28
Կայացել է ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստը
27/01/2015 17:47
Կիսվել

Կայացել է ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստը

ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովը Արա Բաբլոյանի նախագահությամբ քննարկել է «Ցորենի ալյուրի հարստացման մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ oրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ կառավարությունը:

Նշենք, որ կառավարությունն առաջարկում է ցորենի ալյուրը հարստացնել միկրոտարրերով, որի նպատակը որոշ միկրոտարրերի և վիտամինների անբավարարությամբ պայմանավորված հիվանդությունները կանխարգելումն է և բնակչության առողջության բարելավումը:

Փաթեթը քննարկելուց հետո հանձնաժողովը որոշել է այն հետաձգել մինչեւ մեկ տարով: Հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանն առաջարկել է շարունակել ուսումնասիրությունները: Նա տեղեկացրել է, որ կանանց և երեխաների մոտ նկատվում է անեմիայի բարձր տոկոս, երեխաներն ունեն հասակի և քաշի խնդիրներ, ինչի համար էլ հարստացնում են ալյուրը: Նա նշել է, որ հետագայում թեմայի վերաբերյալ կհրավիրեն խորհրդարանական լսումներ, կհրավիրվեն մասնագետներ: Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը պատրաստալկամություն է հայտնել շարունակել ուսումնասիրություններն ու համատեղ աշխատանքը:

Պատգամավորները քննարկել են նաև Արա Բաբլոյանի հեղինակած «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցողը նշել է, որ այն հաստատությունները, որոնք գործունեության ընթացքում աղտոտում են շրջակայքը, կատարում են բնապահպանական վճարներ, որոնք ամրագրված են օրենքով:

Նա տեղեկացրել է, որ թեև օրենքը սահմանում է այդ միջոցների օգտագործման ուղղությունները, սակայն հստակեցված չեն բնապահպանական և առողջապահական միջոցառումները: Ուստի առաջարկվող փոփոխությունների ընդունումը հնարավորություն կտա ֆինանսական միջոցներն ուղղել առողջապահական առաջնահերթ խնդիրների լուծմանը:

Օրենքի նախագիծն ստացել է դրական եզրակացություն: Այն կընդգրկվի ԱԺ հինգերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի և փետրվարի 2-5-ի քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

Հանձնաժողովը հաստատել է նաև 2015 թվականի փետրվար-հունիս ամիսների ընթացքում ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի անդամների կողմից քաղաքացիների ընդունելությունների ժամանակացույցը: 

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Գագիկ Մինասյանի նախագահությամբ առաջին ընթերցումով քննարկել է ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանի հեղինակած «Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների մասին», «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և դրանցով պայմանավորված մի շարք օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը: Նշենք, որ օրենքի նախագիծը սահմանում է անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների իրավական վիճակի առանձնահատկությունները, ինչպես նաև կարգավորում է անձեռնմխելի կապիտալի ձևավորման, համալրման, կառավարման և անձեռնմխելի կապիտալի կառավարումից ստացվող եկամուտների օգտագործման հետ կապված հարաբերությունները:

Քննարկումների արդյունքում հեղինակի առաջարկով օրենսդրական փաթեթի քննարկումը մինչև մեկ տարի ժամկետով հետաձգվել է:

Առաջին ընթերցման ընթացակարգով քննարկվել են ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի, Գագիկ Մելիքյանի եւ Մկրտիչ Մինասյանի հեղինակած «Գանձապետական համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Դրամարկղային գործառնությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերը: Գագիկ Մելիքյանը նշել է, որ առաջարկված խմբագրական փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է օրենքի գործողության ընթացքում ի հայտ եկած թերությունների, տարընթերցումների և երկիմաստությունների շտկման անհրաժեշտությամբ:

Կառավարությունը օրինագծերի վերաբերյալ տվել է դրական եզրակացություն:

Հանձնաժողովի դրական եզրակացությամբ օրինագծերը կընդգրկվեն փետրվարի 2-5-ի չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում: 

Նույն օրը ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը Հակոբ Հակոբյանի նախագահությամբ քննարկել է «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Հիմնական զեկուցող ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը տեղեկացրել է, որ նախագծով հստակեցվում է օտարերկրյա քաղաքացիների` աշխատանքի թույլտվության տրամադրման ընթացակարգը :

Մասնավորապես նախատեսվում է, որ օտարերկրացի աշխատողին աշխատանքի թույլտվություն տրվում է այն դեպքում, երբ օտարերկրացին համապատասխանում է գործատուի ներկայացրած պահանջներին և վերջինը դիմում է լիազորված պետական կառավարման մարմնին:

Նախագծով առաջարկվում է հստակեցնել նաև այն դրույթը, համաձայն որի ՝գործատուն դիմում է լիազորված պետական կառավարման մարմնին՝ օտարերկրացու համար աշխատանքի թույլտվություն ստանալու նպատակով:

Քննարկվել է նաև «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Փոփոխությունները հիմնականում, ըստ հիմնական զեկուցող Արտեմ Ասատրյանի, խմբագրական բնույթի են:

Օրենքի նախագծերն ստացել են դրական եզրակացություն՝ ընդգրկվելու հինգերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի ու փետրվարի 2-5-ի քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

02/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.5
+0.36
Եվրո (EUR)
403.9
+0.54
Ռուբլի (RUR)
4.4452
-0.0402
Լարի (GEL)
138.87
+0.09
45356
-1264
Արծաթ
580.68
-26.28