Տնտեսական

USD BUY - 389.00+0.00 USD SELL - 391.50+0.50
EUR BUY - 406.00-2.00 EUR SELL - 409.00-2.00
OIL:  BRENT - 75.17+1.02 WTI - 71.18+1.22
COMEX:  GOLD - 2718.20+1.10 SILVER - 31.41+1.36
COMEX:  PLATINUM - 971.00+0.03
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.74+0.27 EUR/GBP - 1.0417-0.53
FOREX:  EUR/USD - 1.0417-0.53 GBP/USD - 1.2531-0.40
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44296.51+0.97 NASDAQ - 19003.65+0.16
STOCKS US: S&P 500 - 5969.34+0.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8262.08+1.38 CAC40 - 7255.01+0.58
STOCKS EUR:  DAX - 19322.59+0.92
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Դրախտ օվկիանոսի մեջտեղում կամ «Արտադրված է Թայվանում» (մաս 4-րդ). Գևորգ Թամամյան
29/01/2015 21:45
Կիսվել

Դրախտ օվկիանոսի մեջտեղում կամ «Արտադրված է Թայվանում» (մաս 4-րդ). Գևորգ Թամամյան

Դրախտ օվկիանոսի մեջտեղում կամ

«Արտադրված է Թայվանում», մաս 4-րդ

Գևորգ Թամամյան

Թայփեյում կրկին կոնֆերանս է: Որպես կանոն, այն տեղի է ունենում Թայվանի Ազգային Համալսարանի կոնֆերանս կենտրոնում, որի երկրորդ հարկում հաճախ կարող ես հանդիպել նաև հարսանեկան արարողությունների, և նաև կոնֆերանսի եզրափակիչ ընթրիքին շտապող ամերիացի պրոֆեսորին, ով հազարավոր կիլոմետրեր կտրել – հասել է այստեղ ոչ միայն զարմացնելու իր գիտական հետազոտությունների արդյունքներով, այլ նաև ձեռքերում պինդ գրկած կիթառի կատարմամբ:

Կոնֆերանսը՝ կոնֆերանս, իսկ պրոֆեսոր Պենգը կրկին հոգացել էր, որպեսզի ինձ համար պատվիրեն քաղաքի լավագույն հյուրանցներից մեկը և այդ անգամ դա Շերատոնն էր, որի ֆիրմային անձրևանոցով մայրաքաղաքային անձրևի տակ քայլելիս քեզ հավասար էիր զգում այդ օրերին հյուրանոցի հարկերում վազվզող Գանայի թագավորի շքախմբին:

Իսկ գիշերը դեռ առջևում էր: Գիշերային կյանքը Թայվանում մեկ այլ հմայք ունի: Փողոցներով տարածվող բազմապիսի ճաշարանների և գիշերային շուկաների կողքին իրենց ուրույն տեղն են զբաղեցնում գիշերային ակումբները կամ ինչպես մեզ մոտ է ընդուված ասել՝ դիսկոտեկները: Մինչև վերջերս աշխարհի ամենաբարձր շենքը համարվող Թայփեյ 101-ի շրջակայքում տեղակայված ակումբների դիմաց մինչև ուշ գիշեր հերթը չի վերջանում: Կանայք և աղջիկները, բոլորն անխտիր, հագած են լինում կարճ կիսաշրջազգեստներ և բարձրակրունկ կոշիկներ: Թայվանցի ակումբատերերը հետաքրքիր լուծում են գտել նման տեսարան ստանալու համար՝ սահմանելով անվճար մուտքի հնարավորություն՝ կրունկների համապատասխան բարձրության և կիսաշրջազգեստի, մեղմ ասած, նկատելի կարճության դեպքում: Եվ ահա այս գույնզգույն և բազմակրունկ շարքը ակումբի դռան դիմաց ձգվում է մինչև լուսադեմ: Հատկապես ուսանելի փորձ էր ուսանողական տարիներին մի քանի երեկույթների կազմակերպման փորձ կատարածի համար, ում միջոցառումներն ավարտվում էին հայերիս քաջ ծանոթ «բանակի քեֆի» տպավորության ներքո, երբ մասնակիցներին հրաժեշտ էին տալիս ռուսական «բլատնոյ» գոհարները, իսկ կազմակերպիչը մտածում էր հաջորդ հնարավոր երեկույթի մասին, որպեսզի փակի նախորդից մնացած ծախսերը, և « արատավոր» շղթան շարունակվում էր…

Էկզոտիկ երկրում մեկ այլ էկզոտիկ ազգի ներկայացուցիչ լինելն, անխոս, ունենում է նաև իր առավելությունները և այդ առավելություններից մեկն էր նաև հայերիս կողմից շատ սիրված՝ առանց հերթի անցնելը… իսկ հերթից այն կողմ, իհարկե, մեկ այլ՝ ոսկեգույն վերելակի մեջ տեղավորվելու համար ոչ պակաս պատկառելի հերթն էր…

Վերելակի դռներին դեմ դիմաց տեղադրված գահի աջ և ձախ կողմերում երկու առանձին դահլիճներն էին, իրենց առանձին ծրագրերով, երաժշտությամբ և միակ միավորող հանգամանքը դահլիճների միջև շրջագայող՝ հետապնդող հայացքներով «որսորդներներն» էին, որ առանձնակի ուշադրությամբ զմայլվում էին գահի շուրջը նկարվող «տիկնիկներով»:

Ասում է՝ եղբայր, ես ճապոնացի եմ, աղջիկներն իմ հետ չեն խոսում, ուզում եմ խմիչք հյուրասիրեմ, էլի չեն խոսում: Քո հետ հաստատ կծանոթանան, դու արտասահմանցի ես: Խնդրում եմ, որ ծանոթանաս ինչ-որ մեկի հետ, ինձ էլ ընկերուհու հետ ծանոթացրու…

Այ քեզ ճապոնացի: Իսկ դու կարծում  էիր այս ֆենոմենն էնդեմիկ է միայն Հայաստանի համար…

Անարտասանելի անունով և անտեղի ուրախ ճապոնացու հաճելի շողոքորթությունից ոգեշնչված, համարձակ քայլերով մոտենում ես բարի կողքին կանգնած երկու արտասահմանցի աղջիկներին, որոնք պարզվում է, իրականում, երեքն են՝ գերմանացին, ամերիկացին և խելագար շվեյցարացին, որ լսելով ընկերուհիներին արված խմիչքի առաջարկը, դադարեցնում է երաժշտության ռիթմի հետ ոչ մի կապ չունեցող իր պարային շարժումները և վերջին ալկոհոլիկի մեղանչական աչքերով ակնկալում թեքիլայով կոկտեյլի իր հասանելիքը: Ճապոնացին, ի սկզբանե, կարմիր քարտ է ստանում, շվեյցարացին կոնծում է կոկտեյլը և շարունակում իր անկանոնությունները, հզոր ատամնաշարով և կոնքամկաններով գերմանուհին աջուձախ է նայում, իսկ ամերիկուհին, չարաշահելով իր գեղեցկությունը, հենվում է ուսիդ: Կենացները միանգամից քաղցրանում են:

–         Նորից չխմե՞նք:

–         Անշուշտ…

Շվեյցարացին կրկին տեղում է… 2 հերթապահության աշխատավարձդ արդեն մսխած հիանում ես նստարանի վրա պարող Սալմայով… Գլուխդ արդեն ամպերում է… Իսկ այդ պահին ձեզ են մոտենում գերմանուհու գերմանացի նշանածը և ամերիկուհու ամերիկացի բոյֆրենդը՝ խմիչքները ձեռքներին: Շվեյցարացին աջից անցնում է հարձակման…

Ճապոնացին կրկին անտեղի ուրախ է և զմայլված նայում է բեմին…

Ժամանակն է միանալ որսորդների շարքին…

Երկրորդ դահլիճում ռետրո է… Թայվանցի աղջնակն անխոս հաղթում է նախորդ եռյակին իր գեղեցկությամբ, ինչն, անկասկած, հաճելի վստահություն է ներշնչում…

Վստահությունը՝ վստահություն, բայց դժվարությամբ անգլերեն խոսող աղջկա կողմից ՎԻՊ այցելելու առաջարկն անսպասելի է… Ուր որ է գլխով կբախվեք դահլիճի հետևի հայելուն… Ի՞նչ է, այդքան խմել ե՞ս, թե՞ այս աղջիկը պատի միջով է անցնելու… Բայց հայելին սկսում է բացվել: Աչքի պոչով նկատում ես այժմ արդեն ռետրո դահլիճ տեղափոխված 3+2 հետաքրքրական հայացքները… «Վրեժը» կարելի է համարել լուծված… Բայց ուրախանալը դեռ վաղ է… Հայելու հետևից բացվում է նոր համայնապատկեր՝ հսկա կաշվե բազմոցին հանգրվանած հարբած ճաղատ աժդահայի կողքին նստած են երկու աղջիկներ ու ժպտում են… Ամբողջ սենյակը լի է սև կոստյումներով և ակնոցներով միանման թիկնապահներով… Մտածում ես հետ գնալ, բայց ամերիկուհու հասցրած «վերքը» դեռ արթուն է… Կարծում ես ուր որ է կհայտնվի նաև Ջեկի Չանը և կսկսի պայքարել թիկնապահների բանակի հետ, բայց, ի զարմանս քեզ, հարբած ընկերը լցնում է բաժակդ… Հրաժարվելն անիմաստ է… Բաժակը-բաժակի ետևից, չնայած որ նոր ընկերը չի հասկանում ոչ մի անգլերեն բառ, բայց կողքին նստած իր հարազատ քույրերի թարգմանությունը լրիվ բավականեցնում է հայ-թայվանական բարեկամության երեկոն շարունակելու համար…

Գիշերը եռում է: Թիկնապահներով շրջապատված լքում եք… դռների մեջտեղում կանգնած գերմանուհին և ամերիկուհին ազատում են ճանապարհը… շվեյցարուհին հարբած գահավիժել է գահի ոտքերի մոտ…

***

Գանայի թագավորի շքախմբի երեխաները վազվզում են հյուրանոցի նախասրահում, իսկ առավոտյան Թայփեյում հանրահավաք է…

2012 – 2015 թթ. 

շարունակելի… 

1-ին, 2-րդ և 3-րդ մասերը կարող եք կարդալ այստեղ:

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75