
Դրամի փոխարժեքը 18:00-ի դրությամբ
Այսօր՝ փետրվարի 3-ի ժամը 18:00-ի դրությամբ, ՀՀ բանկերի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն, ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր ցուցանիշը կազմում է 475 դրամ, իսկ վաճառքի դեպքում ամենացածրը՝ 477 դրամ: Կարելի է արձանագրել, որ ԱՄՆ դոլարի փոխարժեքը մնացել է անփոփոխ: Միևնույն ժամանակ Եվրոյի փոխարժեքը՝ 539 դրամ՝ առք և 542 դրամ՝ վաճառք:
Այս պահի դրությամբ ռուբլու առքի ամենաբարձր ցուցանիշը կազմում է 7.11 դրամ, իսկ վաճառքի ամենացածրը՝ 7.40 դրամ: