Այլ Լուրեր

USD BUY - 392.00+2.00 USD SELL - 395.00+2.00
EUR BUY - 412.00+2.00 EUR SELL - 418.00+4.00
OIL:  BRENT - 72.70-0.32 WTI - 68.58-0.39
COMEX:  GOLD - 2629.30-0.34 SILVER - 29.80-2.49
COMEX:  PLATINUM - 933.50+0.08
LME:  ALUMINIUM - 2595.50-0.65 COPPER - 9020.00+0.22
LME:  NICKEL - 15883.00-0.71 TIN - 27950.00-3.30
LME:  LEAD - 2056.50+1.76 ZINC - 3131.50+1.82
FOREX:  USD/JPY - 151.55-0.52 EUR/GBP - 1.055+0.65
FOREX:  EUR/USD - 1.055+0.65 GBP/USD - 1.2658+0.69
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44722.06-0.31 NASDAQ - 19060.48-0.60
STOCKS US: S&P 500 - 5998.74-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 38349.06+0.56 TOPIX - 2687.28+0.82
STOCKS CHINA:  HANG SENG - 19366.96-1.20 SSEC - 3295.70-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 8274.75+0.20 CAC40 - 7143.03-0.72
STOCKS EUR:  DAX - 19261.75-0.18
28/11/2024  CBA:  USD - 392.97+1.34 GBP - 497.66+3.62
28/11/2024  CBA:  EURO - 414.58+2.27
28/11/2024  CBA:  GOLD - 33365.23+349.86 SILVER - 385.22+0.68
Ամփոփվել են մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման մրցույթի արդյունքները
04/02/2015 18:30
Կիսվել

Ամփոփվել են մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման մրցույթի արդյունքները

Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում տեղի է ունեցել մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման համար հայտարարված մրցույթի մրցանակաբաշխությունը: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով ներկաներին՝ Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը նշել է, որ քաղաքային իշխանությունները ջանք ու եռանդ չեն խնայում մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորումը տարեցտարի ավելի գեղեցիկ դարձնելու համար, սակայն արվածն ընդգրկուն ու ավելի տպավորիչ չէր լինի առանց մասնավոր կառույցների աջակցության: Երևանի քաղաքապետի խորհրդական-գլխավոր դիզայներ Գագա Ամատունին էլ նշել է, որ հաղթողներին որոշելիս հաշվի է առնվել ոչ միայն ձևավորման ինքնատիպությունը, այլ նաև համապատասխանությունը Երևանի քաղաքապետարանի կողմից սահմանված չափորոշիչներին: 

Ամենամյա այս մրցույթում ներկայացված էր երեք անվանակարգ. լավագույն ձևավորված վարչական շրջան, լավագույն ձևավորված կազմակերպություն և լավագույն ձևավորված ոչ առևտրային կազմակերպություն: Բացի այդ, վարչական շրջանները ներկայացրել էին վարչական շրջանի տարածքում ամանորյա տոնական ձևավորմամբ աչքի ընկած անհատ ձեռներեցներին և կազմակերպություններին, որոնց ներկայացուցիչները պարգևատրվել են Երևանի քաղաքապետի շնորհակալագրերով: Երևան քաղաքի ամանորյա ձևավորման մրցույթում «Լավագույն ձևավորված վարչական շրջան» անվանակարգում առաջին տեղը զբաղեցրել է Արաբկիր վարչական շրջանը, երկրորդն է ճանաչվել Շենգավիթ վարչական շրջանը և եռյակը եզրափակել է Նոր Նորք վարչական շրջանը: Հաղթող վարչական շրջանների ներկայացուցիչներին հանձնվել են նաև Երևանի քաղաքապետի պատվոգրեր: «Լավագույն ձևավորված ոչ առևտրային կազմակերպություն» անվանակարգում Երևանի քաղաքապետի պատվոգրերով պարգևատրվել են ՀՀ Ազգային ժողովը, Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը և ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիան՝ համապատասխանաբար զբաղեցնելով առաջին, երկրորդ և երրորդ տեղեր: «Լավագույն ձևավորված կազմակերպություն» անվանակարգում առաջին, երկրորդ և երրորդ տեղեր են զբաղեցրել, համապատասխանաբար, «Յուքոմ» հեռահաղորդակցական ընկերությունը, «Մամա Միա գրուպ» ՍՊԸ–ն և «Էնի Ռոուզ» հարսանյաց և ծաղկի սրահը: Կազմակերպությունների ներկայացուցիչները ևս պարգևատրվել են Երևանի քաղաքապետի պատվոգրերով:

Շնորհակալություն հայտնելով ուշադրության և գնահատանքի համար՝ մրցույթի հաղթողները նշել են, որ պարգևը նաև պարտավորեցնող է հետագա տարիներին մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներում նոր գաղափարներով ու գեղեցիկ լուծումներով հանդես գալու համար` ի շահ մեր մայրաքաղաքի, նրա հյուրերի ու երևանցիների:

28/11/2024
դրամ
Դոլար (USD)
392.97
+1.34
Եվրո (EUR)
414.58
+2.27
Ռուբլի (RUR)
3.57
-0.01
Լարի (GEL)
143.30
+0.37
33365.23
+349.86
Արծաթ
385.22
+0.68