2014թ.-ին Հայկական ատոմային էլեկտրակայանը պետբյուջե է վճարել 6 մլրդ դրամի հարկեր
2014 թվականին Հայկական ատոմային էլեկտրակայանը (ՀԱԷԿ, Մեծամորի ատոմակայան) երկրի պետական բյուջե է վճարել 6,013 մլրդ ՀՀ դրամի հարկեր և տուրքեր: Այս ցուցանիշով ատոմակայանը հայտնվել է Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակի 14-րդ հորիզոնականում: Այս մասին վկայում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հրապարակած տվյալները:
Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու տարում Հայկական ատոմային էլեկտրակայանի կողմից բյուջե վճարված հարկերի մեծ մասը կազմել են անուղղակի հարկերը՝ 4,05 մլրդ ՀՀ դրամ:
Նշենք, որ ՀԱԷԿ-ին բաժին է ընկում մեր երկրում արտադրված էլեկտրաէներգիայի ավելի քան 30%-ը: