Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
Beeline-ը սկսել է FTTB օպտիկամանրաթելային ինտերնետի տրամադրումը Երևանում
13/02/2015 10:27
Կիսվել

Beeline-ը սկսել է FTTB օպտիկամանրաթելային ինտերնետի տրամադրումը Երևանում

Beeline-ը հայտարարում է Երևանում FTTB տեխնոլոգիայով օպտիկամանրաթելային ինտերնետի գործարկման մասին: Այս մասին այսօր մամլո ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ԱՊՀ երկրներում Beeline բիզնեսի զարգացման գծով փոխնախագահ Անդրեյ Պատոկան:  

«Երևանում օպտիկամանրաթելային ինտերնետի գործարկումը նշանակալի իրադարձություն է մեզ համար, որին նախորդել են մեծ ներդրումներ և ենթակառուցվածքի արդիականացմանն  ուղղված աշխատանքներ: Հայաստանում Beeline-ի թիմը հիմնավորապես պատրաստվել է ծառայության գործարկմանը, որն ուղղված է փոխելու Հայաստանում ինտերնետի շուկան` նրան զարգացման նոր խթան տալով: Այսօր Beeline-ը Հայաստանի ինտերնետի շուկայի բացարձակ առաջատարն է՝ մի քանի տարի առաջ ներդրված ADSL տեխնոլոգիայի շնորհիվ: Մենք մտադիր ենք ևս մեկ անգամ ապացուցել մեր առաջատարությունն ու կրկին անգամ հանդես գալ որպես ոլորտի զարգացման առաջատար», – նշեց ԱՊՀ երկրներում Beeline բիզնեսի զարգացման գծով փոխնախագահ Անդրեյ Պատոկան: 

Օպտիկամանրաթելային «Beeline ինտերնետ» ծառայության շրջանակում նախատեսված են սակագնային փաթեթներ ինտերնետի համաչափ արագություններով` 10, 35, 50 և 70 մբ/վրկ: Ամսական բաժանորդային վարձը համապատասխանաբար կազմում է 5000, 7000, 10000 և 13000 դրամ:  

«Beeline ինտերնետ» ծառայության բաժանորդներին հասանելի է Beeline IPTV ծառայությունն ընթացիկ շուկայական գներով: Hi-Line ծառայության գործող բաժանորդները կարող են միանալ «Beeline ինտերնետ» ծառայությանը` անկախ պայմանագրի ժամկետից: «Beeline ինտերնետ»-ին միանալու դեպքում Hi-Line ծառայության բաժանորդները կարող են պահպանել գործող ծառայությունը որպես պահուստային: Նրանց կառաջարկվի 4 մբ/վրկ արագությամբ հատուկ սակագնային փաթեթ` ամսական 90 դրամով:  

«Beeline ինտերնետ» նոր ծառայությունը մշակելիս մենք հիմնվել ենք ոչ միայն որակի և ցածր գնի, այլ նաև, իհարկե, մեր հաճախորդների համար պարզություն և հարմարվետություն ապահովելու վրա։ Բաժանորդները ոչ միայն կստանան որակյալ գերարագ ինտերնետ և IP-հեռուստատեսություն, այլ նաև ինտերնետի պահուստային ալիք` խորհրդանշական վճարի դիմաց», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: 

Այսօրվա մամլո ասուլիսին ԱՊՀ երկրներում Beeline-ի բիզնեսի զարգացման գծով փոխնախագահ Անդրեյ Պատոկան պարգևատրեց «Beeline ինտերնետ» ծառայության առաջին բաժանորդին: Երևանի բնակիչ Կարեն Երիցյանը ստացավ մեկ տարի ժամկետով անվճար բաժանորդագրություն 70 մբ/վրկ արագությամբ «Beeline ինտերնետ» սակագնային փաթեթին և բջջային ինտերնետին: 

Առաջին փուլում ծառայությունը հասանելի է Նորքի 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածների բնակիչներին, ինչպես նաև Ավան թաղամասում: Beeline-ն ակտիվորեն կշարունակի ընդլայնել ծառայության աշխարհագրությունը մայրաքաղաքում: 

Beeline-ի ծառայությունների և «Beeline ինտերնետ» ծառայության գործողության տարածքների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ Beeline վաճառքի սպասարկման գրասենյակներում  կամ զանգահարելով 100 և 8070 հեռախոսահամարներին։

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2