Ազգային ժողովում կայացել են պարգևատրում
Փետրվարի 13-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հյուրընկալել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանների: ԱԺ նախագահը թատերարվեստի զարգացման գործում բարձր է գնահատել երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանական կազմի դերը և ընդգծել, որ ոլորտի խնդիրները մշտապես գտնվում են խորհրդարանի ուշադրության կենտրոնում:
ՀՀ ԱԺ նախագահի կարգադրությամբ արվեստի բնագավառում ունեցած վաստակի և երկարամյա մասնագիտական գործունեության համար ծննդյան 50-ամյակի կապակցությամբ ՀՀ ԱԺ պատվո մեդալով պարգևատրվել են Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Արա Դեղտրիկյանը և թատրոնի դերասան Արթուր Կարապետյանը: